Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստան-Մալթա հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը ոգեևորված էր դաշտի տերերի նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակով:
Aravot.am-ի հարցին, թե Մալթայի հավաքականը վերջին անգամ ե՞րբ է պաշտոնական խաղում հաղթանակ տարել, մարզիչը պատասխանեց. «2006 թվականին, սեփական հարկի տակ՝ Հունգարիայի նկատմամբ»: Պիետրո Գեդինը նշեց, որ չնայած պարտությանը, Հայաստանի ընտրանին լավ խաղաց, եւ այս հանդիպումում միայն նրանց բախտը չբերեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ