Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ուսուցիչ. «Սյունեցի աշակերտներից շատերը կուզենան նմանվել Լիսկային»

Հունիս 07,2013 23:38

Aravot.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը, որը որպես ուսուցիչ աշխատում է նաև Գյումրու ակադեմիական վարժարանում, վերլուծելով  Սյունիքի կրակոցները,այսպիսի կարծիք հայտնեց. «Եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, այս երկրում վերջ պիտի դրվի արտոնյալներին, բեսպրեդելներին, զոռբաներին, օլիգարխներին, թաղային հեղինակություններին…»:

Մեր այն դիտարկմանը, թե դրանց թիվը կարծես  ավելի շատ է, քան հասարակության նորմալ անդամների, պատմաբանը մի տխուր փաստարկ ներկայացրեց . «Ուրեմն  հասարակությունն է պասիվ, իմ կարծիքով, եթե դրանք ավելի շատ են, ուրեմն դրանք տեղ ունեն հասարակության մեջ , ու ցավալին գիտե՞ք որն է, եթե մենք այսօր սոցիոլոգական հետազոտություն անցկացնենք դպրոցներում կամ ուսումնական հաստատություններում, ցավոք շատերը կուզենան  նմանվել հենց նման մարդկանց: Իսկ նախկինում, երբ  սոցիոլոգիական հետազոտություն էին անցկացնում, նրանք  ուզում էին նմանվել Նելսոն Ստեփանյանին,  Հովհաննես Բաղրամյանին, Վիկտոր Համբարձումյանին..Իսկ եթե այսօր հարցախույզ անենք, չեք տեսնի, որ խելքը գլխին մի մարդու ուզեն նմանվել, հաստատ  չեք հանդիպի  այդպիսի մի ցանկության»:

Մենք Արշավիր Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե նա այսպես է խոսում որպես ուսուցի՞չ,   իր  անձնական փորձից ելնելո՞վ: «Այո, ես  որպես ուսուցիչ եմ փաստում սա»,-ասաց նա: Մեր այն հարցին էլ , թե  ձեր թվարկած նշանավոր անձնաց գոնե ճանաչո՞ւմ են աշակերտները, պատմաբանն ասաց. «Մի մասին  ճանաչում են,  մյուսների  մասին ընդհանրապես  չեն լսել: Գիտեք  ինչ, դա գալիս է դաստիարակությունից, միացրեք հեռուստացույց, սերիալներով ի՞նչ են ցույց տալիս մեր երեխաներին, որ քրեական  էլեմենտները, օլիգարխները և այլն, ամենազոր են, սա են, նա են… , առանց նրանց երկիրը չի  զարգանա,  չենք դիմանա և այլն, իսկ դա ճնշում է երեխայի հոգեբանությունը:Կինոն արվեստ է, բայց սերիալները արվեստ չեն…Ուրեմն  մենք վատ սերունդ էինք հա՞, որ «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունին» կամ էլ  «Մենք  ենք, մեր սարներն» էինք նայում:  Եթե սոցիոլոգիական   հետազոտություններ անցկացվեն Սյունիքում ,  նրանց աշակերտներից շատերն անշուշտ կուզենան նմանվել  Սուրիկ Խաչատրյանին…նրանց մոտ որպես հերոսի կերպար  Լիսկան է … »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Պատճառը սխալ կրթության և դաստիարակության մեջ է: Եթե նախկինում լավ սովորելով, մասնագետ դառնալով, դու հարգանք ունեիր, դիրք` հասարակության մեջ, խրախուսվում էր քո կարգավիճակը և պարսավանքի էր ենթարկվում անբարո վարքը, ունեիր լավ աշխատավարձ, ապա այսօր շարքային երիտասարդ հային ցույց են տալիս, տես` ինչ է ստանում բարեխիղճ ուսուցիչը, բժիշկը, իր հայրենիքի համար պայքարած ազատամարտիկը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, իսկ տես, թե ինչի կարող ես հասնել, եթե ասենք ոստիկան դառնաս միայն նրա համար, որ “հարկ դնես” քո իսկ նմանների վրա, եթե աջ ու ձախ թուրդ կտրի քո իսկ նմանների վրա: Հետո ասում են ընտրի, թե որը կուզեիր, նվիրված, անձնուրաց մասնագետ, բարեխիղճ քաղաքացի, որի կերպարը էկրաններով, հասարակության մեջ մտացված ծաղրի է ենթարկվում, թե չորրորդ դասարանի կրթությամբ ճարպակալած որովայնով ու վզով, երրորդ դասարանի կրթությամբ “թիկնապահներով” շրջապատված ու բոլորը քեզանից վախենում, որովհետև տգիտություն գումարած իշխանություն, դա գրեթե անվերահսկելի մի երևույթ է: Պետք է փոխվի հասարակության դաստիարակության ուղին: Պետք է ծաղրի, պարսավանքի ենթարկվի տգիտությունը, ծուլությունը, անբարոյականությունը, ոչ թե համատարած եթերով գովերգվվի`սերիալներով, պետական պաշտոնյաների մակարդակով:

  2. bzjackal says:

    Սխալվում է ձեր պատմաբանը: Այդ հարցին սյունեցի ուսուցիչն ավելի ճիշտ կպատասխաներ:
    Կամ էդ ո՞ր մակարդակի լրագրողի բարձրացրած թեմա է՝ «գյումրեցի կանայք են լավը, թե սյունեցի», «սյունեցի երեխաներն ինչքան են «փչացած» և այլն….»: Պատմաբանի պատասխանները չեմ էլ կարդում ամբողջությամբ
    Նույն այդ լրագրողին հարց. Քո հոդվածները քեզ դուր գալի՞ս են

    • Nune Arevshatyan says:

      Հարգելի ընթերցող, խորհուրդ կտամ մի քիչ ավելի ուշադիր ընթերցել նյութերը ու չխեղաթյուրել լրագրողի հարցերը, դուք լրագրողին վերագրում եք անպիսի հարցեր, ձևակերպումներ, որոնք իրականում չեն հնչեցվել: Եթե ձեր ասելով պատմաբանի պատասխանները ամբողջությամբ չեք էլ կարդում, էլ ինչի մասին եք խոսում? Ինչու եք ձեզ թույլ տալիս պատմաբանի մտքերը, պատասխանները վերագրել լրագրողին?

      • Համլետ says:

        Նունե ջան,այ հենց նմաների մտածելակերպն ու ,,դատուղություններն,,-են նաև՝ մեր այսօրվա դժբախտության գործոններից մեկը…

        • bzjackal says:

          Համլետ, քո նմանների մասին խոսա: Դժբախտություններիդ համար միայն կարող եմ ցավակցել:
          Հարգելի Նունե, ես պատմաբանի պատասխանները չեմ կարդում ՁԵՐ ընտրած վերնագրերի պատճառով: Էլի չեմ պատրաստվում կարդալ, քանի որ նշանակություն չունի՝ լրագրողի, թե պատմաբանի կարծիք է:
          Սա ուղղակի «Առավոտ» թերթի ընթերցողի կարծիք է: Եթե գտնում եք, որ թեմաները հենց «Առավոտ» թերթի ոգով են, ապա, թեկուզ ցավալի է դա իմանալ, բայց և ինֆորմատիվ է:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ոչինչ չկա զարմանալու. Կապանում/Սյունիքում ուսուցիչների ՄԵԾ մասին սրբել-լցրել են «նժդեհական» ՀՀԿ,իսկ 16-25 տարեկաններին` լիսկայի ստեղծած այսպես կոչված «Դավիթ-բեկյան ուխտեր» ԵՀԿ:

    Կապանում 2 TV-ները («Խուստուփ» և «Սոսի» TV) ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ հսկվում է ՀՀԿ-ի կողմից: Իսկ (քիչ թե շատ) անկախ «Սյունյաց երկիր» և «Որոտան» թերթերը պարբերաբար ենթարկվում են «նժդեհականների» հարձակումներին : Brainwashing (ուղեղի լվացում):

  4. NNN says:

    Յա, էդ երևի Գյումրիում էլ ուզում են նմանվել Վարդան Ղուկասյանին էլի: Էդ ինչ մտածելակերպ ա ? Եթե իշխանությունը իր համար ամեն մարզում նման հենակետեր ա ստեղծում, դա դի նշանակում, որ մարդիկ չեն հասկանում, հավանում են և ուզում են նմանվել: Իհարկե մի 2 % նման մարդիկ միշտ էլ եղել են ու կլինեն : Ամենակիրթ , դաստիարակված և հայրենասեր սերունդը կա Սյունիքում,որ ոչ մի տեղ չկա:
    Եվ ասեմ, որ ոչ էլ ժողովուրդն է ընտրում կրիմինալներին: Բոլորն էլ շատ լավ գիտեն դա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930