Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Գասպարյանի վիճակը լավ է

Հունիս 07,2013 22:48

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանը վնասվածք է ստացել բեմում  «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման ժամանակ եւ  տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: Ազատ Գասպարյանի մոտ առաջացել են ողնաշարային խնդիրներ:

Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ  ինքնազգացողությունը լավ է, գոհ է բժիշկների ցուցաբերած վերաբերմունքից: Արտիստն այժմ  բուժման պրոցեսի մեջ է, մեզ հետ զրույցում նա նույնիսկ կատակեց, ասելով թե Ջեկ Լոնդոնի ոսկի որոնողների օրն է ընկել. «Հիմա ինձ լավ եմ զգում եւ շատ շնորհակալ եմ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմից: Այստեղ  վերից- վար մտահոգված են իմ առողջությամբ»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Ազատ Գասպարյանի վիճակը լավ չէ… Ազատ Գասպարյանի վիճակը շատ վատ է: Ուրիշ մեկնաբանություններ չեմ անում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930