Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մենք դատապարտում ենք այն ոտնձգությունները, որ կատարվում են զինծառայողների նկատմամբ»

Հունիս 07,2013 22:37

 Նախարարը Ա. Բուդաղյանի հետ  կատարվածը համարում է  միջանձնային հարաբերությունների հետեւանք:

 

Հունիսի 7-ին Նոյեմբերյանի սահմանագոտի այցելության ժամանակ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը Ոսկեպարում մամլո ասուլիս տվեց: Դրա ընթացքում հարց տրվեց  նաեւ Գորիսում գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա կրակելու վերաբերյալ, որ  այն վերջին տարում երկրորդ դեպքն է, երբ  քաղաքացիական անձը հարձակում է գործում  սպայի   վրա, արդյոք դա կապ չո՞ւնի հասարակության մեջ զինվորականի կերպարի անկման հետ:

Նախարարն ի պատասխան ասաց. «Երեկ եմ այցելել  Արտակ Բուդաղյանին, որովհետեւ գտնվում էի հանրապետությունից դուրս: Ես իր հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել,  որովհետեւ վիրավոր վիճակում է գտնվում, այսօր  համապատասխան պատկան մարմինները, իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք,  ընդհանուր առմամբ, ես՝ որպես անձ, եւ մենք՝ զինված ուժերի  ղեկավարությունս դատապարտում ենք ցանկացած միջանձնային այդպիսի ելքով դեպքեր: Դատապարտում ենք ոչ միայն զինվորականի եւ քաղաքացիականի միջեւ վեճը  կամ  կռիվը կամ այդպիսի ելքով դեպքերը, այլ նաեւ՝ քաղաքացիների միջեւ, ազատ կյանքում դեպքերը: Մենք այնքան սպառնալիքներ եւ մարտահրավերներ ունենք դրսից, մեզ հայտնի, մեզ նայող, ոչ լավը ցանկացող հարեւան պետությունների կողմից,որ ներսում մենք պետք է մշտապես   ձգտենք միասնական լինել,  եւ այդպիսի վեճերը պետք է ավարտվեն խոսքով: Եվ իհարկե մենք դատապարտում ենք այն ոտնձգությունները, որոնք կատարվում են զինծառայողների՝ զինվորների եւ բարձրաստիճան սպայական կազմի նկատմամբ : Գտնում եմ, որ այս դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, պահի ընթացքում ծագած: Եվ  չեմ կարծում, որ այս դեպքը  նրա արդյունք  է, որ զինվորականի  կեցվածքի  անկում կամ զինվորական համազգեստի անկում  գոյություն ունի: Այսօր մեր  հայոց բանակի սպաները եւ զինվորներն այնպիսի խնդիրներ են կատարում, որոնք  գնահատելի են: Իրականում հայոց բանակի սպան, հայոց բանակի զինվորը դա հերոսական մասնագիտություն է : Ինչու եմ ասում՝ հերոսական, որովհետեւ ամեն վայրկան առնչվում են վտանգի , դժվարությունների, զինվորական  սահմանափակումների հետ»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930