Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այս տարվա ապրիլի 15-ից մայիսի 30-ը ՀՀ կրթության պետական տեսչությունը ուսումնասիրություններ է իրականացրել Գյումրու մանկապարտեզներում ու քաղաքապետարանի կրթության բաժնում:
Այս կառույցը հայտնաբերել է մի շարք թերություններ ու խախտումներ, որոնք և մանկապարտեզների տնօրենների, քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու լրագրողների ներկայությամբ զեկուցվեց հանրությանը: Նշենք, որ զեկույցը վերածվեց հետաքրքիր երկխոսության քաղաքապետի և բանախոսների միջև:
Սամվել Բալասանյանը իր խոսքի սկզբում ասաց. «Առաջին անգամն եմ հանդիպում մեր նախակրթարանների տնօրեններին, ես որևէ աշխատանք նախակրթարանների հետ կապված չեմ կատարել որպես քաղաքապետ այս 7 ամիսների ընթացքում: Ինչի՞ համար, որովհետև կա հերթական ստուգում պետական տեսչության կողմից, այսինքն մենք սպասում էինք, որպեսզի լիներ եզրակացությունը, որ մենք ավելորդ եզրակացություններ չտայինք և ավելորդ, չգիտեմ տարբեր տեսակի խոսակցություննր չլիներ մեր Գյումրի քաղաքում, որն ունի իր ավանդույթները »:
ՀՀ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանն էլ զեկուցեց, որ 3 տեսակի ստուգումներ են իրականացավել.տեսչավորել են երկու մանկապարտեզ, ուսումնասիրել են 22 մանկապարտեզներ, և մի առանձին խումբը ուսումնասիրել է քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատանքները: Ինչևէ, կրթության տեսչության աշխատակցիները բավականին մանրամասնորեն ներկայացրեցին մանկապարտեզներում տեղ գտած խախտումները: Տարբեր տեսակի խախտումներ են արձանագրվել մանկապարտեզներում, օրինակ` մեկ դրույք տնտեսվարի հաստիք չի հատկացվել, որը խիստ անհրաժետ է մանկապարտեզներին և այս ֆունկցիան կամա, թե ակամա իր վրա է վերցրել տնօրենը, փոխարենը գիշերապահի հաստիք են պահել, առանց հասկանալու դրա իմաստը, մինչդեռ 9-10 ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատող մանկապարտեզներին չի հասնում :Որոշ մանկապարտեզների աշխատակիցներ տարին երկու անգամ պարտադիր բուժզննման են գնացել իրենց հաշվին, որը սակայն, ըստ օրենքի, պիտի հոգար հիմնադիրը: Կան կանոնադրություներ, որոն չեն համապատասխանում օրինակելի կանոնադրությանը, կան մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 6 տարին լրացած երեխաներ և այսպես շարունակ:: Ուսումնասիության պահին 2500 գրանցված երեխայից ներկա են եղել 910-ը:
Կարդացեք նաև
Տեսչության աշխատակիցները շեշտեցին նաև, որ նախակրթարան չպիտի կոչվեն , այլ մանկապարտեզներ, որովհետև նախադպրոցական հաստատության այդպիսի տեսակ, խոսքը նախակրթարանի մասին է, գոյություն չունի: Թվով 32 դաստիարակներ դաստիարակ աշխատելու իրավունք չունեն` համապատասխան կրթություն չունենալու պատճառով, 22 տնօրեններից 5-ի 65 տարին լրացել է, այսիքն թոշակային տարիքի են, սակայն աշխատանքային պայմանագիրը չի վերանայվել, նրանցից 1-ը առհասարակ չունի բարձրագույն կրթություն: Տնօրեններից 2-ն էլ թեև ունեն համապատասախան կրթություն, սակայն չունեն աշխատանքային ստաժ: 223 դաստիարակներից 96-ը վերջին տարիներին չեն վերապատրաստվել:
Երբ խոսք ընկավ թոշակառու տնօրեններից` միջամտեց պարոն Բալասանյանը` ասելով, եթե 65 տարեկան, է բայց շատ լավ փորձ ունի, լավ մանկապարտեզ է պահում, ինչո՞ւ չաշխատի , դա ի՞նչ ասելու բան է, չի կարելի :Կրթության տեսչությանը պետը հակադարձեց. «Պարոն Բալասանյան, դա Ազգային ժողովն է ընդունել, մենք ի՞նչ անենք, ի միջայլոց դուք է լ այդ ժամանակ Ազգայի ժողովում էիք, այսինք ձեր ընդունած օրենքն է »: Սամվել Բալասանյանը շարունակեց` ասելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ օրենքին, և իր խոսքը ոչ միայն մանկապարտեզների, այլ ցանկացած բնագավառի մասին է:
Կրթության պետական տեսչության պետը, ամփոփելով իր ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ ինքը միշտ հիացած է եղել Գյումրիով, սակայն այս վերջին ստուգայցերը մտահոգել են իրեն. ո՞նց կարող են Գյումրու մանկապարտեզներում օրենք չիմանալ: Նա ասաց, որ վերջին 10 տարվա ընթացքում մանկապարտեզներում ոչինչ չի արվել: «Մանկապարտեզը երեխաների սոցիալական կենտրոն չէ, որ բերեն կերակրեք, տանեն, պետությունը ձեր առջև խնդիր է դրել, որ երեխաներին պատրաստեք դպրոցի համար»,- ասաց կրթության տեսչության պետը:
Գյումրու քաղաքպետն էլ ակնարկեց, որ որոշ մարդիկ կհեռացվեն պաշտոնից ու աշխատանքից, նաև ասաց, որ տեսախցիկներ են դրվելու մանկապարտեզների ներսում, խոհանոցներում, որ ինքը հսկի՝ ինչ է կատարվում: «Նախակրթարաններ կան, որտեղ 14 երեխա է` 20 աշխատակցով, կան մանկապարտեզներ, որոնք հիգիենիկ պայմաններ չունեն, դրանք փակենք ավելի լավ է»,- ասաց քաղաքապետը:Նա նաև վստահեցրեց, որ գյումրեցի տնօրենները թասիբով կաշխատեն: Գյումրու քաղաքապետը` որպես թասիբով աշխատողի, մեջբերեց իրեն՝ նշելով, որ ինքը որտեղ աշխատել է, աշխատել է ճիշտ, եղել է պարտաճանաչ:
Նա հիշեց գարեջրի գործանարում կատարած ստուգումների արդյունքները, ասաց, որ միշտ պատվով է դուրս եկել: Նշենք, որ տնօրենները դժգոհ դեմքերով էին նստել, նրանցից մեկը անգամ բարձրաձայնեց, որ տեսչությունը ոչ մի դրական բան չի արձագանքում մանկապարտեզներում: Ի դեպ, Սամվել Բալասանյանը տեսչության աշխատակիցներին խնդրում էր ասել, թե տնօրենները այդ ընթացքում ինքնագլուխ ձևով քանի՞ ավելորդ աշխատող են պահել մանկապարտեզներում,մինչդեռ Արամ Կարապետյանը նրան հիասթափեցրեց` տեղեկացնելով, որ կրթության տեսչությունը ֆինանսական գործերի մեջ չի թափանցում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հոկտեմբերիցել Բալասանյանը քաղաքապետ է ու ունի ժողկրթբաժնի նոր վարիչ,որի անունը չի շոշափվում?ինչու?ընչի ինքը շատ ուժեղ մասնագետ է?ինչ կրթություն ունի?պասմաբան-հնագետ?հլը պարոն երևանցի պաշտոնյան թող անդրադառնար հնագետ-դաստիարակ ժողկրթբաժնի վարիչին հետո նոր անդրադառնա 65 տարին անց մարդկանց կամ դաստիարակներին որոնք չունեն մասնագիտական կրթություն:թե այդ ամենագետ մասնագետը հատուկ հրահանգով է դրվել այդ պաշտոնին իրա տիրոջ կողմից,որ նրա հարսների համար մանկապարտեզների տնորենների տեղեր ապահովի:թե Ապարի հարսները շատ ուժեղ մասնագետ են ?կամ կինը?ականջ դնելով ու մարդկանց ծախելով պաշտոն են ստանում:
իսկ Երևանից ժամանած պաշտոնյան ինչու չի անդրադառնում ժողկրթբաժնի պետին ու հետաքրքրվում թե ինքը ինչ մասնագետ է:հնագետը մանկապարտեզներով է զբաղվում…դա չի զարմացնում պարոն Կարապետյանին ընկել է 65 տարեկան վարիչների հետևից ու ոչ մասնագետ դաստիարակների:նրանք գոնե պրակտիկա ունեն……..բա դա?ինչ կապ ունի հնագետը մանկապարտեզների հետ?այ այդտեղից սկսեք:թե եկել է, որ իր տիրոջ Ապարի հարսներին մանկապարտեզների վարիչի պաշտոնով ապահովի:բանսարկելով ու միևնույն ժամանակ գովելով վարիչներին իրենից ուզում է հեռացնել այդ կասկածները թե ինքը իրականում ում հանձնարարությունն է կատարում:
հարցը հնագետը չէ:կարող է հնագետ լինել,բայց լավ մասնագետ կրթական ոլորտում:հարցը այն է,որ պարզվում է մեր ժողկրթբաժնի վարիչը իր օրը սկսում է Վ.Գրիգորյանի կաբինետում,որը ավելի հայտնի է Ապար անունով:դա ես իմացել եմ վերջերս ինստիտուտի աշխատողներից մեկից:տեսնես Ս.Բալասանյանը գիտի որ իր բաժիններից մեկի պետը ում հետ է ամցկացնում իր պիտիմինուտկեն?Ու մեկնաբանությունները կարդալով համոզվեցի,որ նա իրոք դրածո է ոմանց ծառայություններ մատուցելու համար:
ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ……..ըբը Նիկալայիչիս օրոք սպես բաներ կար………սաղին գիտեր օվ օվ է……մեկմ չէր կռնա խաղեր տար….
Նախշկարյան Արմենը շատ լավ մասնագետ է, մի բամբասեք
Ժողովուրդ ջան, դաստիարակներից 1000 դոլար են ուզում, որ թողնեն աշխատեն, Նախշքարյանը կանչում է դաստիարակներին ու ահաբեկում է, անգամ հետևում են, թե ով որ սայթերում ինչ է գրում, Բալասանյանը լաաաավ դերասան է , բա ինչի չի ասում , որ մանկապարտեզների տնօրեններին ստիպել է առևտուրը իրա գործարանից անել, ընպես էլ իրան ճղում է, լուրերով որ խոսում է, գիտե թե իրանից վախեցող կա, հազիվ կանանց շրջանում իրան քիչմ տղամարդ զգա, կադաստրի պետից պրծավ , սկսեց ուրիշ տեղ միլիծություն էնել, գործմ արած կա դա ? բացի մարդկանց գործից հանելուց ու միլիցու բերան տալուց?
Ինչու եք արդեն հրապարակված մեկնաբանությունները ջնջում? Լրագրողի կողմից սխալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Շատ է խնդրում ու լաց լինում?Հետո ինչ?