Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել է կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներ և դրանց պատասխանատուներին:
Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների և ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից և ընդգրկվել են Կառավարության գործունեության ծրագրում:
Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներ
ՕԵԿ քաղաքական խորհուրդ