Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետի վերանշանակման կամ մարզպետի նոր թեկնածուի հարց չի քննարկվել. «Քննարկել ենք Գորիսի դեպքերը, Սյունիքի նախկին մարզպետի հրաժարականը: Առիթ ունեցել ենք մեր տեսակետը ներկայացնել , այն հետեւյալն է, խնդիրը նախաքննության փուլում է եւ անկախ պաշտոնից, դիրքից, բարեկամական կապերից, յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի»,-լրագրողներին նիստից հետո ասաց պարոն Շարմազանովը:
Նա անդրադարձավ այն խոսակցություններին, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, եւ այն լուրերին, որ Վ. Ավետիսյանը Սերժ Սարգսյանի ազգականն է: Վստահեցնելով, որ գեներալ-մայորը ՀՀ նախագահի զարմիկը հաստատ չէ, պարոն Շարմազանովն ասաց. «Պարոն Ավետիսյանը մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող լինել նախագահի զարմիկը, որովհետեւ հանրապետության նախագահը ոչ քույր, ոչ էլ մորաքույր չունի»:
Պարոն Շարմազանովի խոսքերով, իրենք նիստի ընթացքում վերահաստատել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրենց դիրքորոշումը. « ՀՀԿ-ի դիրքորոշումը մնում է անփոխոխ: Մենք խնդրի խաղաղ հանգուցալուծման կողմնակիցն ենք, մեզ համար անընդունելի է ցանկացած ռազամական հռետորաբանություն, եւ պետք է ձգտենք, որ ԼՂ-ն ունենա միջազգային ճանաչված կարգավիճակ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իշխանությունը կամք կդրսեւորի՞ պատասխանատվության կանչելու եւ պատժելու Սուրիկ Խաչատրյանին, պարոն Շարմազանովը կրկնեց. «Անկախ պաշտոնական կապերից, կուսակցական պատկանելությունից, յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի: Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, եւ կուսակցություններն այստեղ անելիք չունեն»:
:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հանրապետականին երիտասարդ կադրեր են պետք, կարելի է տեսնել, թե ովքեր են ձախողվել չորրորդ դասարանի քննություններում ու նրանց անմիջապես հանրապետականի տոմս տալ…