Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործ մարդկանց տեղը բարձրագույն պետական պաշտոններում է». Լեւոն Զուրաբյան

Հունիս 07,2013 19:53

levon

«Այն մարդիկ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, ազնիվ են, որոնք չեն հաշտվում այս իրողության հետ, այդ մարդկանց ինչպես ցույց տվեցին հինգ տարվա դեպքերը, այս իշխանությունները պատրաստ են տարիներով պահել բանտերում : Ահա սա է այսօրվա Հայաստանը: Ազնիվ մարդկանց տեղը բանտերում է, հանցագործ մարդկանց տեղը բարձրագույն պետական պաշտոններում»,- այսօր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա գնահատմամբ, «Լիսկայի այս դեպքերը իսկապես դրա պերճախոս վկայությունն են: Մի քանի դատվածություն ունեցող մարդ, հանցագործ, որը ամբողջ աշխարհի առջեւ կատարել է բազմաթիվ հանցագործություններ, այսօր շարունակում է մնալ ազատության մեջ եւ խրախուսվում է ՝գրավելով պետական բարձր պաշտոններ»:

Պարոն Զուրաբյանը  նաեւ անդրադարձավ «օֆշորային եռյակի» գործունեությանը եւ ասաց, որ վարչապետը իր «օֆշորային» հարստության մասին իր հայտարարգրերում չի լրացրել.  «Մի վարչապետ ունենք, մի ամբողջ Հանրապետական կուսակցություն , որը խաբել է ընտրողներին, հանցավոր միջոցներով կուտակել է հարստություններ եւ շարունակում է կառավարել այս երկիրը: Սա մի խայտառակ բացահայտում է, սկանդալ: Լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության չարաշահումների մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930