Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի` աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելուց մեկ օր էլ չանցած, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը (լուսանկարում) արդեն նրան փոխարինող է գտել:
Այսօր նախարարի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը: Լրատվամիջոցների հրապարակումներով, նա ժամանակին եղել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը, սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Այսօր Aravot.am-ը մի քանի անգամ փորձեց զրուցել պարոն Մնացականյանի հետ, սակայն նրա բջջայինով պատասխանող մարդիկ պատասխանում էին, թե խիստ զբաղված է եւ չի կարող զրուցել մեզ հետ:
Նոր փոխնախարարն ի՞նչ առնչություն ունի սպորտի հետ, որքանո՞վ է իրազեկ ժամանակակից սպորտի խնդիրներին եւ դրանք լուծելու ի՞նչ ծրագրերով է գալիս սպորտի ասպարեզ, պարզել չհաջողվեց: Իսկ աշխատանքից ազատված Սամվել Խաչատրյանը ծանրորդ է, սպորտի վարպետ, ղեկավարել է ծանրամարտի ֆեդերացիան եւ այդ ընթացքում հանրապետությունը օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մեդալակիրներ է ունեցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այնքան անգրագետ եք,որ չգիտեք՝փոխնախարարի նշանակման հրամանը նախարարը չի տալիս:Էնքան որ մի բան լսեք ու գրեք