Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականներին «զուսպ լինելու» հրահանգ է տրված

Հունիս 07,2013 18:53

Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատել կառավարության եւ վարչապետի գործունեությունը: Վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են դարձել: Ավելին, մեր տեղեկությունենրով, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա` զուսպ արտահայտվել:
Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց` ի՞նչ է մտածում մամուլի այն հրապարակումների մասին, համաձայն որոնց, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերեր են ու բանկային հաշիվներ ունեն օֆշորային գոտում:
«Ինչպես շատ երկրներ, մենք էլ պիտի ունենանք օրենք պետական չինովնիկների կամ գործիչների ունեցվածքը կարգավորել-կանոնակարգելու մասին: Որպեսզի նրանք իրենց ֆինանսական միջոցները պահեն Հայաստանում, իսկ դրսում եղածի մասին դեկլարացիա ներկայացնեն: Սա օրենքով պետք է կարգավորել»,- նման պատասխան տվեց ԲՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ գործն իրավապահների դաշտում է եւ նրանք պետք է զբաղվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930