Վանաձորի ավագ դպրոցների մի շարք աշակերտներ գիտելիքներ ստացան թեմայի վերաբերյալ:
«Կլիմայի գլոբալ փոփոխությունը եւ Հարավային Կովկասը» թեմայով դասընթացն օրերս մի սեղանի շուրջ էր հավաքել Վանաձորի ավագ դպրոցների մի խումբ աշակերտների:
«Լոռու զարգացման կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռությամբ եւ «Կանաչ արահետ» Հ/Կ աջակցությամբ հրավիրված դասընթացի ժամանակ աշակերտները գիտելիքներ ստացան կլինայի, եղանակի, ջերմոցային էֆեկտի եւ այլ բնական երեւույթների վերաբերյալ:
«Աշակերտներն իմացան, թե ինչ է կլիման և եղանակը, ինչ է ջերմոցային էֆեկտը, որն է դրա առաջացման պատճառը, ինչ պետք է անել, որպեսզի վերջինիս հետեւանքները մեղմացվեն և դանդաղեցվեն»,- մեզ հետ զրույցում ասում է դասընթացավար Լիլիթ Սինդոյանը:
Կարդացեք նաև
«Լոռու զարգացման կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրված թեմաները պատահական չեն. «Քանի որ համաշխարհային առաջնային խնդիրներից է կլիմայի փոփոխությունը, մենք ցանկացանք, որ երեխաները տեղեկանան այդ երեւույթների բացասական կողմերի, հետեւանքների, ինչպես նաեւ դրանցից խուսափելու հնարավոր քայլերի մասին, մանավանդ այն դեպքում, երբ կլինայի փոփոխության, ջերմաստիճանի, ջերմային էֆեկտի ազդեցությունը զգացվում է նաեւ Լոռու մարզում»:
Դասընթացի ավարտին մասնակիցներն ստացան հավաստագրեր:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ