Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրանական գազն իրոք էժան լինի, «ՀայՌուսգազարդը» կկնքի պայմանագիր» (Տեսանյութ)

Հունիս 07,2013 18:27

Այսօր էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո էներգակիրների ոլորտի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հարցերից մեկի` թե ինչով է պայմանավորված Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 4 դրամ սակագինը 6.8 դրամ դարձնելը, հաշվի առնելով` տարեկան 2 միլիարդ շահույթն` այն դեպքում երբ ատոմակայանը որպես ռազմավարական կարեւորագույն օբյկետ 100 միլիոնի շահույթ է ունենում: ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն ի պատասխան ասաց, որ կա աշխատավարձի բարձրացման խնդիր, վերանորոգման ծախսեր եւ այլն:

Հարցին էլ` այսօր սահմանված 1 խմ-ն 156 դրամ գազի սակագնից արդյոք գոհ է «ՀառՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը, վերջինս ասաց, որ որպես քաղաքացի գոհ է, բայց որպես ընկերության ղեկավար` ոչ.«Ես որպես տնօրեն դժգոհ եմ, որովհետեւ իմ ներկայացրած հայտի մեջ ներառված է եղել ամբողջ այն աշխատանքերի ծավալը եւ այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են «Հայռուսգազարդի» զարգացմանը եւ ընթացիկ շահագործմանը: Հանձնաժողովը կրճատումները կատարել է այն ուղղություններով, համենայնդեպս, այս տարի այդ աշխատանքները չկատարելու արդյունքում, մեր գազատրանսպորտային եւ գազաբաշխման համակարգը չի տուժի»:

Արդյոք ներկայիս սակագնով «ՀայՌուսգազարդը» կապահովի իր 10% շահույթը, հարցին էլ՝ պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ նախորդ տարիներին ընկերության կողմից կրած վնասները ոչ ոք հաշվի չառավ եւ նույնիսկ իրենք չեն էլ ներկայացրել այդ մասին:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Հայէլցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի դիտարկումները սակագների ու ընկերությունում անհրաժեշտ ներդրումների մասին` տեսանյութում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ , այն հարցին, թե ինչպես է վերաբերվում համատարած սուբսիդավորմանը, պատասխանեց. «Համատարած սուբսիդավորումը լավ կլինի , եթե դա լինի հասցեական, սակայն սա սուբսիդավորում չէ… ես հարցի ենթատեքստը հասկանում եմ: Երբ հայտը ստացանք, հաջորդ օրը վարչապետի կողմից գրություն ստացանք, որ սակագների հաշվարկման ժամանակ հիմք ընդունել ոչ թե 270 դոլար 1000 խմ սահմանի վրա, այլ 30% նվազ, սրա մեխանիզմներն ու աղբյուրները այս պահին քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ, ավարտելուց հետո բանակցությունները, կտեղեկացվի հանրությանը եւ մեզ էլ»: Հարցին էլ, իսկ եթե հանկարծ բանակցությունները տապալվեն, 140 միլիոն գումար որտեղից ենք հայթայթելու, պարոն Նազարյանն ասաց. «Անկեղծ ասած չեմ ուզում եթեներով պատասխանել, որովհետեւ դա իմ գործառույթներից դուրս է»:

Նաեւ հարց հնչեց իրանական գազի մասին, մասնավորապես, այն որ իրանական կողմը հայտարարել է, որ իրենց գազն ավելի էժան է: Այս հարցի պատասխանը կարող եք գտնել տեսանյութում.

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930