Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական աշխատավարձն էլ «բավականին բարձրանալու է»

Հունիս 07,2013 18:07

Հավաստիացնում է նախարարը

Գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին 2008 թվականի արյունալի նախագահական ընտրություններից հետո: Այդ ժամանակ Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց՝ ժամանակավորապես Հայաստանին հին գնով գազ վաճառելու մասին: Մոտ երեք տարի Հայաստանը շարունակում էր ռուսական գազը գնել նույն գնով. ինչո՞ւ արդյունավետ չօգտագործվեց այդ արտոնությունը, ու ինչո՞ւ Հայաստանը չփորձեց իր տնտեսությունը ոտքի կանգնեցել, որ հիմա, երբ արդեն օբյեկտիվորեն առաջանար գազի գնի բարձրացման հարց՝ Հայաստանն այս խնդրի առջեւ չկանգներ: «Առավոտի» այս դիտարկմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Ինչքան էլ ներդրումներ են եղել, ոնց էլ արվեր, միեւնույն է՝ գազի գնի բարձրացումն իր ազդեցությունը թողնելու էր: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, բայց ազդեցությունը դրանից չէր փոխվելու. բնակիչը վճարում է մի թվով, հետո պետք է վճարեր այլ թվով, եւ բնական է, որ նրա բյուջեի վրա դա անդրադառնալու էր: Նույնը տնտեսվարող սուբյեկտների մասով»: Նկատեցինք, որ մի իրավիճակ է, երբ միջինը 60 հազար դրամ աշխատավարձ ունեցող մարդը 15-20 հազար դրամը վճարում է գազի դիմաց՝ հեռանկարում այդ թիվը բարձրանալն ունենալով, այլ իրավիճակ է, երբ միջին աշխատավարձը, ասենք, 150 հազար դրամ է: «Դուք մոռանում եք, որ այդ ժամանակահատվածը հետճգնաժամային ժամանակահատված էր, շատ դժվար էր, ու բոլորը մտածում էին եղածը պահելու, ոչ թե ավելացնելու մասին»,- ասաց նախարարը: Ընդդիմադիր շրջանակներում խոսվում է այն մասին, որ գազի գնի բարձրացման շուրջ պայմանավորվածությունն ապրիլի 1-ից կար, պարզապես զուգահեռ ռուսաստանյան կողմի հետ այլ պայմանավորվածություն էլ կար՝ այդ մասին հայտարարել Հայաստանում ընտրական փուլի ավարտից հետո: Ինչո՞ւ հայկական կողմը չփորձեց մինչ գազի գնի բարձրացման մասին պաշտոնական հաղորդագրությունները բարձրացնել աշխատավարձերը եւ թոշակները՝ մեղմելու համար հասարակության զայրույթն ու վրդովմունքը: Արմեն Մովսիսյանը նախ հերքեց, որ գազի գնի բարձրացումը որեւէ կապ ունի մեր երկրում ընտրական գործընթացների հետ, ապա ասաց. «Դա անելու համար անհրաժեշտ բյուջե էր պետք, պետք էր կարողանալ այնպիսի բյուջետային մուտքեր ապահովել, որպեսզի կարողանայինք գնալ նման քայլի»: Դիտարկմանը՝ ստվերը, որը պաշտոնական թվերով 40 տոկոսից էլ բարձր է, հարկային դաշտ բերել, նախարարը սկսեց պատմել այն ծրագրերի եւ «հատուկ քայլերի» մասին, որոնք իբր անում է կառավարությունը՝ չնշելով հստակ քայլեր: Օրինակ բերելու մեր խնդրանքին՝ նա այսպես պատասխանեց. «Նայեք՝ մի քանի տարի առաջ բյուջետային մուտքերն ինչքան էին, հիմա ինչքան է: Կա, չէ՞, ահավոր տարբերություն: Ինչի՞ արդյունքում ա եղել: Ես հիմա կոնկրետ թվերով չասեմ, բայց միանգամից հնարավոր չի, չէ՞, էդ ամեն ինչն անել»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ կառավարությունը չի բարձրացնում իրական աշխատավարձը, այլ նվազագույն աշխատավարձն է բարձրացնում, ինչի արդյունքում, ըստ էության, հարկերն են ավելանում՝ բարձրացված գումարի մեծ մասը վերադարձնելով բյուջե: Ստացվում է, որ կառավարությունը մի գրպանից գումարը տեղափոխում է մյուս գրպան՝ հանրության աչքին թոզ փչելով: «Կառավարությունը հայտարարել է նաեւ, որ իրական աշխատավարձն էլ է բարձրանալու: Թվեր հրապարակել չեմ կարող, քանի որ իմ ոլորտը չէ, բայց վստահեցնում եմ, որ իրական աշխատավարձն էլ բավականին բարձրանալու է: Այնքան, որ մարդն իր վրա զգա տարբերությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Андрей says:

    Опомнитесь соотечественники-это не армянин-этв мразь говоритючто подоражание электричества свзано с утечкой кадров с АЭС-Вы что люди опомнитесь-эта тварь врет и нагло-эхта сволочь не армянин-ОПОМНИТЕСЬ-ни одного слова правды в словах этой твари нет…..

  2. Андрей says:

    Только всмотритесь в его РОЖУ люди-там все написано…….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930