Նյու Յորքի Վոթերվլիթ քաղաքում այս հանգստյան օրերին հայկական փառատոն կանցկացվի: Ակնկալվում է, որ փառատոնին ավելի քան 1000 մարդ կմասնակցի, որոնք նոր կերակրատեսակներ կհամտեսեն և զանազան միջոցառումների կմասնակցեն, ասել է փառատոնի համանախագահ Րաֆֆի Թոփալյանը: Հայտնում է «Թրոյ ռեքորդ» պարբերականը:
Այս տարի փառատոնը նշում է իր 103-ամյակը, այդ պատճառով միջոցառման կազմակերպիչները փորձում են որքան հնարավոր է, այն խոշոր մասշտաբների և մտերիմ միջավայրում լինի:
1910թ., երբ առաջին անգամ էր անցկացվում փառատոնը, հայ համայնքի համար այն պարզապես ընտանեկան խնջույք էր: Դրանից հետո այն վերաճեց մեկօրյա փառատոնի, իսկ այժմ դարձել է երկօրյա: Թոփալյանի խոսքով, ապագայում այն կարող է դառնալ եռօրյա:
Նախկինում փառատոնին Դիջեյ էին հրավիրում, իսկ այս տարի կհնչի կենդանի ավանդական երաժշտություն` Ջոն Բերբերյանի նվագախմբի մասնակցությամբ:
Փառատոնը կանցկացվի տեղի Սուրբ Պետրոս եկեղեցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ