Վերջին օրերին առանձին անհատներ փորձում են հասարակությունում ձևավորել անհանգստություն և մտայնություններ, որ իբր ԱԺ-ում շրջանառվում է մի նախագիծ, որը տարածում է այլասերվածություն, միտված է քայքայել ազգային պատկերացումները և ավանդական ընտանիքի հենասյուները:
Իմ աշխատակազմը բացառապես ներքին աշխատանքային կարգով, փորձագիտական մակարդակով, նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի մշակում: Օրենքի նախագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության ապահովումը կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչների, ընչազուրկների և բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով:
Օրենքի մշակման աշխատանքների ամենավաղ փուլում ես հանդիպել եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ներկայացրել գաղափարը, նախագծի մշակման նպատակը և նախագծի առաջնային տեքստը: Ցանկանում եմ երախտագիտությամբ արձանագրել, որ Վեհափառ Հայրապետի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ արտահայտվել են տարբեր առաջարկներ ու դիտարկումներ, որոնք ամբողջովին նկատի են առնվելու օրենքի մշակման գործընթացում: Վստահեցնում ենք, որ հայ ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են ու անտեղի և որևէ աղերս չունեն սույն օրենքի նախագծի հետ: Ապատեղեկատվություն է նաև այն, որ օրինագիծը գտնվում է ԱԺ- ում: Դրան հասնելու համար դեռ ամիսների, եթե ոչ տարիների աշխատանք կա:
Կարեն Անդրեասյան
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան