Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երեխան մարդ չի սպանի». Գագիկ Գինոսյան

Հունիս 07,2013 17:58

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի մասին այսօր իրենց կարծիքը հայտնեցին «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը եւ գեղանկարիչ Սամվել Սեւադան:

«Յուրաքանչյուր երկրի համար շատ ցավալի իրադարձություն էր, որի մասին խոսելն անգամ տհաճ է, եւ սա առաջին դեպքը չէ»,- իր խոսքն այսպես սկսեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ըստ նրա՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած քրեական դեպքը գալիս է անպատժելիությունից:

«Ամենացավոտ եւ խոցելի երեւույթներից մեկն այն է, որ անտարբերություն է տիրում, որը գալիս է դեռեւս նոր անկախացման տարիներից: Առաջին նախագահի օրոք գնդակահարեցին ՀՀ ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանին, երկրորդ նախագահի օրոք «Բարև Ռոբ» բառի համար կարելի էր մարդ սպանել: Կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունը լոկ խոսքերով է հանդես գալիս»,- հայտարարեց Գագիկ Գինոսյանը:

Գեղանկարիչ Սամվել Սեւադան էլ հայտնեց, որ դիտել է տեսանյութը, եւ այն որակում է որպես լկտիություն: Նա համարում է, որ նմանատիպ դեպքերը նպաստում են նրան, որ արտագաղթի թիվն ավելի մեծանա: «Գյումրեցիները լավ խոսք ունեն. ՝«շունը հաչի, քամին փչի»: Ոչ ոք մեր խոսքերը հաշվի չի առնում»,- ասաց նա:

Գեղանկարիչը հայտնեց, որ պարզապես սարսափում է տեսնելով, որ նման սերունդ է մեծանում` զենքերը ձեռքներին:

Գագիկ Գինոսյանն էլ լինելով ազատամարտիկ եւ մարդ, ով կռվել է հանուն հայրենիքի, հավատացնում է, որ առաջին անգամ մարդ սպանելն այդքան էլ հեշտ չէ, եւ գալիս է այս եզրակացությանը. «Այս դեպքում երեւում է, որ նա արդեն արել է նման բան»:

Նա մի օրինակ բերեց՝ հարցնելով, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համեմատությամբ քանի՞ մարդ է ճանաչում Դանիել Երաժիշտին կամ Վոլոդյա Ավետիսյանին, ով երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում:

Վերջում էլ «Կարին» համույթի ղեկավարը վստահեցրեց. « Իմ երեխան մարդ չի սպանի»:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930