Ըստ ԶԼՄ-ների, օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին աշխատանքից ազատելու իր որոշումը, որի մասին տեղեկանալով՝ վերջինն աշխատանքի չի գալիս:
Մեր ունեցած տեղեկություններով Վահե Էլոյանը, որը քաղծառայող է, վերադասի այդ հայտարարությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Հետեւաբար, նախարարը նրան ազատելու իրավունք չունի, եթե օրենքով սահմանված կետերով իր որոշումը հիմնավորել չի կարող: Մեր բոլոր փորձերը` կապվել պարոն Էլոյանի հետ, եւ ճշտել այդ տեղեկությունները՝ անարդյունք են. նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ինչպե՞ս կլուծվի խնդիրը: Մի քանի տարբերակ կա: Կամ Յուրի Վարդանյանը պիտի իր հրամանում հիմնավորի ազատման պատճառը, կամ պիտի համակերպվի, որ Վահե Էլոյանը շարունակելու է աշխատել որպես աշխատակազմի ղեկավար, կամ Էլոյանը, այնուամենայնիվ, ազատման դիմում կգրի, կամ էլ կդիմի դատարան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև