Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության լավագույն երիտասարդ գիտնականները պարգևատրվեցին

Հունիս 07,2013 17:44

«Այս նախագիծն իրականում մեզ մեծ հնարավորություն տվեց փորձել երիտասարդների ինքնակազմակերպման բնույթը: Մեր երիտասարդ գիտնականները կարողացան ապացուցել, որ կարող են ինքնակազմակերպվել և կուռ ու համախմբված աշխատանք կատարել»,-այսօր այս մասին ԳԱԱ նիստերի դահլիճում երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում անցկացված երիտասարդ գիտնականների և գիտական լրագրության մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Վերջինս հավելեց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով 2014 թվականի պետական բյուջեի նախագծում ԵԳԱԾ-ին տրվող ամենամյա միջոցներին կավելացվի հավելյալ ևս 150 մլ. դրամ` ծրագրի իրականացման համար, և հույս հայտնում, որ երիտասարդները կշարունակեն նույն ջանասիրությամբ աշխատել, ինչպես` վերջին տարվա ընթացքում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթին հորդորեց երիտասարդ գիտնականներին չսահմանափակվել միայն իրենց տարիքակից գիտաշխատողների հետ համագործակցությամբ, այլև աշխատել մեծահասակների հետ, վերցնել նրանց փորձը, կարևորելով` երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական և գիտակրթական բոլոր հարթություններում:

ԵԳԱԾ-ի խորհրդի անդամներն ամփոփ կերպով ներկայացրին երիտասարդ գիտնականների մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցների թիվը, գրանցված արդյունքներն ու մրցանակային կարգերին տրվող պարգևատրումների չափը:

Հաղթողներին տրվեցին ոչ միայն պատվոգրեր, այլև դրամական պարգևներ: Առաջին կարգի համար նախատեսված էր 400 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար, համապատասխանաբար, 300 և 200 հազար դրամ պարգևատրում: Բոլոր նրանք, ովքեր չեն կարողացել հաղթահարել ներքին շեմը, հետևաբար զրկվել են 3-րդ կարգի մրցանակից:

Գիտական լրագրության մրցույթի հաղթողներ ճանաչվեցին 4 լրագրող` Անահիտ Սարգսյանը, Ռուբեն Տեր-Անտոնյանը, Ստեփան Գյոզալյանը և ամենից շատ գիտական նյութեր հրապարակած Մանե Հակոբյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ կլիներ, որ հրապարակվեր, երիտասարդ գիտնակնների, նրանց գիտական ղեկավարների և նրանց փորձագետների անունները ինչպես նաև նրանց կողմից մշակված աշխատանքի անվանումը կամ նշվեր այն կայքը, որտեղից կարելի է ստանալ նշված տեղեկությունները:

    Սիներիկ Հայրապետյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930