Մոսկվայի դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Միքայել Ղազարյանին, որը մեղադրվում էր ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռների համար ցածր որակի սարքավորումներ առաքելու մեջ, որոնք Ալժիրը մերժել էր վերցնել 2007թ.: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվականը՝ հղում անելով «Կոմերսանտ» պարբերականին:
Մոսկվայի քաղաքային դատարանը Ղազարյանի մեղադրականը կարդացել է հինգշաբթի օրը, փակ նիստի ժամանակ:
Աղբյուրի պնդմամբ, «Ռեզոն» ընկերության նախկին գլխավոր տնօրենի դեմ քրեական մեղադրանք էին ներկայացրել 2012թ.՝ կեղծ հավաստագրերի միջոցով ժամկետն անց սարքավորումներ վաճառելու համար:
58-ամյա Ղազարյանը սկզբում Հայաստան էր եկել, սակայն հետո վերադարձել էր Ռուսաստան և հանձնվել իշխանություններին: Նա մանրամասն նկարագրել է իր հանցավոր արարքը և ամբողջությամբ ընդունել իր մեղքը, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գործի նյութերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ