Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «Կուզենայի, որ Սուրեն Խաչատրյանն ավելի լավ դիրքի լիներ»

Հունիս 07,2013 17:33
Myasnik Malxasyan

«Սուրեն Խաչատրյանի հրաժարականը ի՞նչ հարց պիտի լուծեր, որ: Ընդհանուր առմամբ՝ այդպես հարցեր չեն լուծվում: Այդ կարգի ողբերգությունը չի վերանալու հրաժարականով եւ վերք չի լավանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի միջադեպի մասին այսպիսի տեսակետ հայտնեց նախկին ՀԱԿ դաշինքի անդամ, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

Նա տեսանյութը չէր դիտել, բայց վստահեցրեց, որ եթե իր տան վրա զինված հարձակում լիներ, բնականաբար՝ պիտի պաշտպանվեր. «Բա ի՞նչ պիտի անեի»:

Մյասնիկ Մալխասյանը ցավ հայտնեց, ինչպես տեղի ունեցած ողբերգության, այնպես էլ Սուրեն Խաչատրյանի համար. «Մարդ է մահացել: Մեղավոր է: Չէի ուզենա, որ տեղի ունենար այդ ողբերգությունը, չէի ուզենա, որ Սուրեն Խաչատրյանը հայտնվեր այդ իրավիճակում, կուզենայի, որ ավելի լավ դիրքի լիներ, բոլորը պաշտպանված լինեին այս երկրում, որ նման խնդիրներ չառաջանար: Թե չէ հիմա ասենք նրան մեղավոր ճանաչեցին, Բուդաղյանը չի կենդանանա եւ դրանով հետագայում չի բացառվի մնացած բաները: Պետք է երկրում քաղաքական համակարգը գործի: Երբ երկրում քաղաքական համակարգ կար, 2008-ին երբ կար լուրջ ընդդիմություն, նման դեպքեր համարյա չկային, որովհետեւ նրանք գիտեին, որ երկրում կա ուժեղ ընդդիմություն, իրենց թույլ չէին տալիս: Երբ որ արդեն մտածեցին, որ արդեն հարցերը լուծված են, երկրում էլ չկա լուրջ ընդդիմություն, այդ խնդիրները արդեն դուրս եկան բոլորը ջրի երես ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Երեւանում, եւ բոլոր մյուս տեղերում: Սա համակարգային երեւույթ է: Բնականաբար, երբ իրենք արդեն զգում են, որ չկա այն ուժը, որը կարող է իրենց իրենց տեղը ցույց տալ, բնականաբար իրենք կանեն ամեն ինչ: Մեղավորը մի ողջ ժողովուրդ է, որը չի համախմբվում, որ ստեղծի այն հակակշիռ ուժը, որը կբռնի իշխանության ձեռքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հոպար says:

    Ամենահեշտը ժողովրդին մեղադրելն է: Ժոողովուրդը ոչխարի հոտ է, իսկ ընդդիմությունն էլ այն հովիվն է, որ կոչված է առաջնորդելու այդ հոտին: Եթե դուք, որպես ընդդիմություն անճար եք, չեք կարողանում միասնական գործել, իզուր ձեր մեղքը մի բարդեք մեր տաղանդաշատ ժողովրդի վրա: Տեսեք ինչերի են հասնում մեր ազգի արտագաղթող մասի մեծամասնությունը իրենց ապաստան տված երկրներում: Ամեն ինչ կախված է կառավարման ձևերից և կառավարողներից: Այդ հարցում մեր բախտը դարեր շարունակ չի բերում: Դրա համար էլ մեզ մորթում են, որպեսզի հետագայում մենք հպարտանանք, որ 20-րդ դարի 1-ին ցեղասպանության ենթարկված ազգը մենք ենք: Կներեք, բայց ընդդիմադիր կոչեցյալներտ ոչնչով չեք տարբերվում իշխանություն կոչեցյալներից:

  2. NNN says:

    Հիմա ամենաերջանիկ մասսան Սուրեն Խաչատրյանի գործով զբաղվող դատական մարմիններն են: Այսպիսի յուղալի ավար երևի Հայաստանում առաջին անգամ է ընկել նրանց ձեռքը: Իիիինչ գայլային հարձակում է լինելուուուուո, էլ դու սուս : Խեղճ Սուրեն Խաչատրյան :Կսկսվի գործի քննության դանդաղեցում…, հետո Ս. Խ-ն կսկսի վաճառել մեկ մեկ իր թագավորության մի մասը (թաքուն), եթե իհարկե ոչ ամբողջը ,որն ավելի հավանական է , մինչև լրիվ սնանկացում: Գործը այնքան կձգձգվիիիիիիիիի, մինչև բոլորը մոռանան, կամ էլ ուշադրությունը շեղող մի ուրիշ чп լինի, հետոոոոոո, երբ բոլորը ավարը հափշտակելուց հետո իրենց բավարարված կզգան , հնարավորինս թեթև պատիժը կտան ` դատավորի և փաստաբանի կուռ համաձայնեցմամբ ու վերջ : Այնպես որ , հանգստացեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930