Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «Հայէլցանցերի» ներդրումները (Տեսանյութ)

Հունիս 07,2013 17:24

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում էլեկտրաէներգետիկայի համակարգի սակագների վերանայման, իսկ ավելի ճիշտ` բարձրացման պատճառներ նշվեցին առաջին հերթին` գազի թանկացումը, հետո` փոխարժեքի փոփոխությունը, ՋԷԿ-երում, ատոմակայանում որոշակի վերանորոգման աշխատանքները, աշխատավարձերի բարձրացումը եւ այլ պատճառներ:

Բացի այս, ինչպես նիստում զեկուցվեց` այս ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար առաջարկվեց սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 8 դրամով բարձրացնել:

Այսպիսով` հանձնաժողովը սահմանեց` «Հայէլցանցերի» կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էներգիայի ցերեկային գինը` 38 դրամ, իսկ գիշերայինը`28 դրամ, իսկ 6 (10) ԿՎ լարմամբ սնվող սպառողների էլեկտրաէներգիայի ցերեկային գինը` 35 դրամ, գիշերայինը` 28, իսկ 35ԿՎ լարմամբ սնվող սպառողներին հոսանքի ցերեկային գինը` 29 դրամ, գիշերայինը` 25 դրամ:

Նիստին ներկա «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը հետաքրքրվեց «Հայէլցանցերի» ներդրումային ծրագրերից եւ կասկած հայտնեց, որ դրանք ոչ մի տեղ չեն երեւում, այսինքն՝ առարկայական փոփոխություն չի նկատվում, բացի այս, պարոն Միրզոյանը նաեւ դիմելով հանձնաժողովին՝ հարցրեց, թե ինչու չեն պարտադրում զարգացնել այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրները:

Էներգետիկայի նախարարության ներկայացուցչի պատասխանը` տեսանյութում

էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ «Հայէլցանցերի» ղեկավար Եվգենի Բիբինի արձագանքը ` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930