Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Կարեւոր կադրերը հանված են, դա կազմակերպված դավադիր սպանություն էր»

Հունիս 07,2013 17:17

«Տեսանյութը դիտելուց հետո ամենակարեւոր հարցականն ինձ համար այն էր, թե ինչպես եղավ, որ մարդուն կրակեցին, նրան մոտենում էին մի խումբ կանայք, շարժումներ էին անում, հետ էին գնում: Մարդը երկար ժամանակ արնաքամ էր լինում, ոչ թե շտապօգնություն էին զանգում, նույնիսկ վերջում ոչ թե շտապօգնության մեքենայով տեղափոխեցին, այլ՝ ուրիշի մեքենայով»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված տեսանյութն այսպես մեկնաբանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը:

Ըստ նրա, քիչ թե շատ բարոյական մարդը շտապօգնություն հաստատ կկանչեր. «Հատկապես, որ կանայք էին հավաքվածները, նրանց պահվածքը զարմանալի է: Իսկ այնտեղ, որ ներսում շատ տղամարդիկ կային, դա ակնհայտ երեւում էր մեքենաների թվաքանակից:

Երկրորդը՝ չերեւաց, թե երբ կրակեցին Արտակի վրա, ինչպես կրակեցին Ավետիք Բուդաղյանին, այդ կադրերը տեսանյութում չկային: Կարծես թե ամբողջական չէր տեսանյութը: Ինչ-որ կարեւոր բաներ հավանական է, որ հանված էր: Նա դուրս էր եկել այդ տանից հավանաբար, արագ հեռանում էր, հետեւից կրակեցին: Իսկ թե ով կրակեց, տեսանյութում չկա: Ասում են, որ Ավետիքին կանչել են սուրճի, այսինքն՝ դա կազմակերպված դավադիր սպանություն էր: Ես դա այդպես եմ որակում: Մենք գիտենք, որ այս երկրում կարեւորը մի կողմ կդրվի, մենք գիտենք, որ այս երկրում ամեն ինչ լղոզվում է, եւ իրական մարդասպանները երբեք չեն պատժվի»:

Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ այս դեպքում էլ մեղավորները պատիժ չեն կրի:

Մեր հարցին՝ Սուրեն  Խաչատրյանի հրաժարականը պատիժ չե՞ք համարում՝ նա պատասխանեց. «Այսինքն ինչ, մարդասպանը դեռ պետք է պաշտոնավարե՞ր: Դա արդեն ամենամեծ ամոթն ու անբարոյականությունը պետք է լիներ: Ոչ միայն նրան պետք  էր պաշտոնազրկել, այլ հրաժարական պետք է տային նաեւ շատ այլ մարդիկ, ովքր նմանների հովանավորներն են: Կառավարությունն ամբողջությամբ: Ես ասել եմ եւ էլի ասում եմ՝ այս փչացած կառավարությունը պետք է հրաժարական տա: Այդ վիճակում պաշտոնավարել՝ կնշանակի ուղղակի ծաղրել այս ժողովրդին ու խայտառակ լինել ամբողջ աշխարհով մեկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույնիսկ այս ոչ ամբողջական տեսանյունից պարզ երևում է,որ սա ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ սպանություն էր.կասկած լինել չի կարող:

    Ոչ մի տեղ շտապ օգնության մեքենա չերևաց. խոսքեր չկան:

    Ու լկտի հանցագործը դեռ ազատության մեջ է: Եթե Հայ ազգը գոնե մի կաթիլ թասիբ/ինքնասիրություն ունի, պիտի ոչնչացնի այս անհոգի-խուժան հանցագործին ու իր հանցավոր բանդային:

    • Նախկին զինվոր says:

      Պարոն ամենագետ, դու ընդհանրապես կազմակերպված սպանություն ասելով ինչ ես հասկանում? Փոքրուց բոեվիկ ֆիլմեր շատ ես տեսել? երևակայությունդ խեղվել է: Կույր ես? Չես տեսնում, որ մարդիկ անզեն հանգիստ կանգնած են, զինված-ցնդածը գալիս ու կրակ է բացում, մյուսներն էլ այս ու այն կողմ են փախչում… Հետո արդեն պարզ է, որ պետք է նրանք էլ զինվեին, որ պաշտպանվեին: տղան չվազեր զինվելու, երբ հնարավոր էր զինված գնդապետի գնդակը դիպչեր հարազատ մորը, թե խորհուրդ եք տալիս խելոք աշակերտի պես կանգներ տեղում, նայեր, թե ինչպես է մայրը զինված մարդու հետ կենաց-մահու կռիվ տալիս… Մարդ եղեք վերջապես: ես ընդհանչապես թքած ունեմ բոլորի վրա, բայց չի կարելի անընդհատ զազրախեսել, ցնցակաթված եմ ստանում էս ժողովրդի դեբիլությունից…..

      • Ժողովրդի անունից says:

        Նախկին զինվոր ես դրել անունդ, լկտիաբար ու լիսկիավարի էլ խոսում ես: Դու շատ փոքր ես, որ կարողանաս թքել բոլորի վրա, ու ժողովրդին դեբիլ ասես, որն ավելի շատ քեզ ու քո նմաններին է սազում: Դու չես էլ կարող հասցնել ժողովրդի թքածը քո և լիսկաների նմանների վրայից մաքրել, մի մասն էլ,որ կուլ կտաս հաստատ է….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930