Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խնդրի լուծումը տեսնում եմ մրցույթը դադարեցնելու մեջ». Սաշուր Քալաշյան

Հունիս 07,2013 17:07

«Ո՞ւմ կամ ինչի՞ն է խանգարում Պատկերասրահի շենքը». մեկնաբանում են ճարտարապետներ Արտակ Ղուլյանը և Սաշուր Քալաշյանը

 «Հայաստանում չկա ճարտարապետական քննադատություն, երբ չկա առողջ քննարկում, տեսակետներ, հետևաբար հետևանքները բերում են այսպիսի կամայականությունների: Սա է մեր դժբախտությունների պատճառը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նման  կարծիք հայտնեց ճարտարապետ Արտակ Ղուլյանը` խոսելով Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման հանրապետական ճարտարապետական մրցույթի և Հանրապետության հրապարակի շենքերի պատմաճարտարապետական արժեքի մասին:
Ըստ նրա, նման մրցույթ հայտարարելու հիմնական նպատակն այն է, որ հրապարակը հարմարեցնեն, ներդաշնակ դարձնեն շրջակա միջավայրին, որը վերջին տարիներին վերածվել է անտրամաբանական միջավայրի, որտեղով քայլելիս վերջինիս անընդհատ ճարտարապետական ֆալշերն են ուղեկցում. «Մոռացության է մատնվում, որ Հանրապետության հրապարակը ամենաբարձրակարգ հուշարձանն է, հետևաբար յուրաքանչյուր հուշարձան պետք է պահպանել: Հուշարձանը նախքան վերակառուցելը պետք է վերականգնել: Մենք հուշարձանի համար ստեղծել ենք մի անտանելի միջավայր և փորձում ենք այդ հուշարձանը հարմարեցնել միջավայրին»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքով, պետք է հայտարարված մրցույթը դադարեցվի, քանի որ հարցը հստակեցված չէ: Ըստ նրա` հայտարարված մրցույթը որևէ կարգի կամ կանոնի չի ենթարկվում: «Սա ընդամենը կես տարի է, ինչ շրջանառվում է, բայց  լուրջ քննարկման դրված չէր: Մրցույթի համար որևէ պայման չկա. կա նաև օրենսդրական խախտում` համ բաց է, համ փակ: Լուծումը տեսնում եմ մրցույթը դադարեցնելու մեջ»,-ընդգծեց Քալաշյանը:

Արտակ Ղուլյանն էլ հավելեց,  որ Հանրապետության հրապարակը ձևավորված պատմամշակութային համալիր է, որևէ բաղադրիչի փոփոխության անհրաժեշտություն չկա և նման մրցույթ հայտարարելը պատճառաբանված չէ:
Սաշուր Քալաշյանն   անդրադառնալով  արտգործնախարարություն շենքին, ասաց, որ արտգործնախարարությունը հյուրանոցի համար նախատեսված շենք չէ, ոչ արտաքուստ, ոչ էլ ներքուստ. «Առաջին խնդիրը, որ մենք բարձրացրինք այդ ժամանակ, շտապ ընդունել օրենք`սառեցնել Երևանի կենտրոնի քաղաքաշինական գործընթացները մինչև օրենքի դուրս գալը, որը չընդունվեց և այսօր Պատկերասրահը քանդելու վերաբերյալ խոսակցությունները ասեմ, որ ավելի վաղուց էին գնում, քան  արտգործնախարարության շենքը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930