Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա) չպատժելը Սերժ Սարգսյանի անձնական քաղաքականությունն է, այստեղ քաղաքական կամքի հարց չկա: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով նշում է, որ այս քաղաքականության հետևանքով մարզպետները հասկանում են, որ Սերժ Սարգսյանի թիմի անդամներին շատ բան ներվելու է, և նրանք չեն պատժվելու, որովհետև աշխատանքից հեռացումը, այն էլ՝ իր դիմումի համաձայն, նշանակում է, որ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:
«Իր դիմումի համաձայն»-ը այն երաշխիքն է, որ նրան չեն հեռացնում, այլ ըստ իր դիմումի են ազատում, ինչը նշանակում է, որ քրեական պատասխանատվության չի ենթարկվի»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մարզպետի՝ աշխատանքից ազատվելու դիմումը կապված է հունիսի 1-ի կեսգիշերին նրա առանձնատան մոտ կատարված արյունալի միջադեպի հետ, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ:
Դեպքի առնչությամբ կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, և մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ովքեր տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչև նախաքննության ավարտը դադարեցնում է իր լիազորությունները: Եվ ահա, երբ հանրությունը սպասում է, որ Սուրեն Խաչատրյանը պետք է պատժվեր, նրան պարզապես ազատում են աշխատանքից՝ դա ներկայացնելով իր դիմումի համաձայն:
Կարդացեք նաև
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ այն իրավիճակն է, որ եթե մարզպետներն իրականացնում են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, բնականաբար, նրանք պետք է նաև պաշտպանված լինեն:
«Տարիների ընթացքում Սյունիքի մարզպետի մասին մամուլը գրում էր, որ երեխա են ծեծել, որ նրա տղաներն ու եղբոր տղաները իրենց շատ վատ են պահել, և այդ դեպքերի նկարագրությունը կա: Սակայն նա չէր պատժվում, և Սյունիքի բնակչությունը վախի մթնոլորտում էր ապրում: Հիմա խնդիրը հետևյալն է. մենք ունենք ռազմավարական նշանակության տարածք, որտեղ կան զինվորական ստորաբաժանումներ, որտեղ կան ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներ: Եվ, իմ կարծիքով՝ Սյունիքի մարզպետն այդքան հզոր դեմք չէ, որ կարողանա ի հեճուկս այդ կառույցների անել այն, ինչ ուզում է»,- ասում է քաղաքագետը:
Նա հավելում է, որ Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, իսկ Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սյունիքի ժողովուրդը հպարտ ազգ է: Նույնիսկ լկտի թուրքա-բոլշևիկյան կարմիր բանակը ծնկի չկարողացավ բերել Սյունեցուն- Ինչ մնաց թե մի քանի փսլնքոտ «նժդեհական» գողական-կրիմինալ: Ուղղակի համբերել ու սպասել են,որ հարցը օրինական-խաղաղ կերպով լուծվի:
Այս լկտի հանցագործի օրերը, միևնույնն է, հաշվված են: