Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Սուրեն Խաչատրյանը կամ շատ խմած է եղել, ինչ-որ դոզայի տակ է եղել, կամ կրակողներից մեկն էլ ինքն է»

Հունիս 07,2013 16:51

Երեկ արդեն Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարվածի տեսագրությունը դաձավ հանրության սեփականությունը:

Տեսանյութը մի քանի անգամ մանրամասն դիտած «Ժառանգության» անդամերից մեկից՝ Դավիթ Սանասարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդ տեսանյութից ինչ եզրակացրեց եւ ինչ հարցերի պատասխաններ ստացավ: Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ «Տեսանյութը դիտելուց հետո ինձ համար մի շարք հարցեր են առաջանում: Կարեւորագույն հարցերից մեկը՝ որտե՞ղ են ոստիկանները: Գորիսի իմ ծանոթներն ասում են, որ ոստիկանության կետը գտնվում է հենց Լիսկայի տան մոտ: Զարմանալի է, որ տեւական ժամանակ այդ կրակահերթերից հետո որեւիցե մի ոստիկան չի մոտենում: Ես կարծում եմ, որ դա ավտոմատից կրակ էր, ոնց հասկացա, կրակահերթ է տեղի ունենում, որ կայծեր է դուրս գալիս, բացի Ավետիք Բուդաղյանից, ինչ-որ մի տեղ էլ է կպնում, կա՛մ պատին, կա՛մ ավտոյին է կպնում, ինչպես հասկացա: Իմ կարծիքով, այդ պահին կրակահերթ է տեղի ունենում»:

Թե ուր են ոստիկանները, երբ կրակոց է հնչում Սուրեն Խաչատրյանի տան մոտ՝ Դավիթ Սանասարյանն այդ հարցով դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, թե ո՞ւմ է պետք այդպիսի ոստիկանությունը. «Հուսով եմ, ինքը կպատասխանի իմ հարցին»:

Դավիթ Սանասարյանը մեկնաբանեց տեսանյութում առկա կադրերը. «Ավետիք Բուդաղյանը որ գալիս է, ուզում է իջնի, այնտեղ դուռը անընդհատ բացում-փակում են: Հարձակվում են իր վրա, ակնհայտ է այդ պահը: Դրանից հետո գալիս է Արտակ Բուդաղյանը: Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել էր, որ կրակ են բացել տղաների վրա, բայց իմ պատկերացմամբ՝ կամ օդ են կրակել, կամ հանել է նոր, որ կրակի: Ոչ ձայն կա, ոչ մի բան, որեւէ մեկը չի կարող ասել՝ այնտեղ ինչ է տեղի ունեցել, բացի ներկաներից: Նախ կրակում են Արտակ Բուդաղյանին, որից հետո նոր երեւում է, որ եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, զենքը վերցնում է ու գալիս է կրակողների հետեւից: Հասնում է, կրակելով փախնում են: Ինքը այդտեղ երեւում է, որ կրակում է: Հետ է գնում, բայց երեւում է, որ մի տեսակ քաշ գալով է գնում, ինչը նշանակում է, որ մի անգամ կրակել են իրեն, վիրավոր է: Հետո հետեւից էլ են կրակում ու դա հրացանի կրակոց չէր: Հրացանի կրակոցից այդպես կայծ դուրս չի գալիս: Տեսանյութից պարզ է, որ երկկողմանի կրակ եղել է, բայց այն 3-4 հոգի են, թե ավելի են գործողության մեջ՝ Լիսկայի ժողովուրդն են: Լիսկայի կինը գալիս Ավետիքի կողքով անցնում է, ահագին ժամանակ է անցնում, անօգնական վիճակում թողնում է, հետո տեսնում է վիճակը շատ է վատանում, նոր մոտենում են, փորձում են ինչ-որ բան անել»:

Ըստ Դավիթ Սանասարյանի, աբսուրդ է եւ շատ մեծ հարց է՝ ո՞նց եղավ, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով տանը, չխառնվեց. «Կամ ինքը շատ խմած է եղել, ինչ-որ դոզայի տակ է եղել, կամ իրեն չեն թողել դուրս գա, կամ դուրս է եկել, կրակողներից մեկն էլ ինքն է, որը տեսախցիկը չի ցույց տալիս: Ես որեւիցե բան չեմ բացառում: Ես կասկածում եմ նաեւ զինդատախազի եւ քննչականի անաչառությանը: Զինդատախազին նրա համար, որ բազմաթիվ գործեր կոծկել է, բացի այդ, նաեւ ինքը նախաքննության օրենքի պահանջը խախտելով՝ ուղղորդեց, ասեց՝ Սուրեն Խաչատրյանն այնտեղ չի եղել: Ինքը ի՞նչ գիտի: Կարող է կողքից կրակել է, որը չի երեւում: Ինքը չի կարղ դա ասել, իսկ դա նշանակում է, որ կանխակալ մոտեցում ունի: Չի բացառվում, որ հրահանգ է իրականացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930