Արդեն համացանցում է Մարիաննա Հովհաննիսյանի նոր, անիմացիոն տեսահոլովակը: Երգը կոչվում է «Քիչ են, քիչ», խոսքերի հեղինակը Մարիաննան է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:
Տեսահոլովակը Youtube-ում հայտնվել է ժամեր առաջ և հասցրել գրանցել 300-ից ավելի դիտում:
Մարիաննայի երկրպագուներն ու այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նրանով չեն զլացել գրել մեկնաբանություններ ու կարծիքներ՝ ինչպես Մարիաննայի Youtube-յան ալիքում, այնպես էլ Facebook-ում և այլ սոցցանցերում. «Շատ լավ երգ ա», «Մուլտֆիլմը շատ լավն էր, երգը՝ ոչ», «Հալալ ա անիմատորին», «Մուլտիկը լավն էր, բայց երգի մեջ իմաստ չկար», «Շա՜տ սիրուն տեսահոլովակ ու երգ, բրավո, շնորհավորում եմ Մարիաննա Հովհաննիսյան ջան»… Երգչուհին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր մեկնաբանությունների համար, իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Մերսի բոլորիդ»: