Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գազպրոմի» եւ «ՀայՌուսգազարդի» պայմանագիրը գաղտնիք է (Տեսանյութ)

Հունիս 07,2013 16:29
robert nazaryan

Հուլիսի 7-ից ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց 156 հազար դրամ, իսկ ամսական 10 հազար եւ ավելի խորանարդ մետր սպառողների համար սակագին սահմանվեց` 276.98 դոլարին համարժեք դրամ: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստն էր, որտեղ եւ վերջնական որոշում կայացվեց:

Նիստին ներկայացվեց «ՀայՌուսգազարդի» հայտը, ըստ որի, բացի ռուսական կողմի թանկացումից, սակագնի բարձրացման պատճառ է նաեւ աշխատակիցների թվի եւ աշխատավարձերի ավելացումը, որոշ ներդրումներ կատարելն ու նույնիսկ եկամտային հարկը, որն այս տարվանից է ուժի մեջ մտել:

Նիստին ներկա էին մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնցից՝ «Սպառողների աջակցման կենտրոն» Հ/կ-ի ղեկավար Աշոտ Միրզոյանը հարց բարձրացրեց, թե ինչու չի հանրայնացվում «ՀայՌուսգզարդի» եւ «Գազպրոմի» պայմանագիրը , որպեսզի հասարակությանը պարզ լինի` իրականում «Գազպրոմն է» թանկացրել, թե մերոնց` բյուջե լցնելու: «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն էլ պատասխանելով հարցին, ասաց, որ ամբողջ պայմանագիրը չեն կարող տրամադրել, քանի որ դա խիստ կոնֆեդենցիալ է, սակայն պայմանագրից հավելված տրամադրեց, որտեղ նշված է գազի արժեքը: Ընդամենը հավելված տրամադրելը չբավարարեց հ/կ-ի ղեկավարին եւ կրկին հարց բարձրացրեց, թե ինչու նման ազգային խնդիր ունեցող հարցի վերաբերյալ ընկերությունը չի հրապարակում ամբողջ պայմանագիրը: Պատասխանը նույնը եղավ` ամբողջ պայմանագիրը չեն կարող հրապարակել:

«Հասարակական պաշտպանների միություն» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանն էլ մի շարք հարցեր բարձրացրեց, ապա լիարժեք պատասխան չստանալով` բոյկոտեց ու դուրս եկավ նիստերի դահլիճից:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հանձնաժողովի սակագների կարգավորման ենթահանձնաժողովի նախագահ տիկին Խզմալյանի խոսքերով. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեր տիպի երկրներում վերադիր գումարը սահմանից մինչեւ սպառողին հասնում է, բարձր է` 80%, ինչո՞ւ 5% թանկացումը սահմանի վրա սպառողին բերում է մինչեւ 18% թանկացում»: Հանրային խորհրդի ներկայացուցիչն առաջարկեց հանձնաժողովին վերանայել հոդվածները. «Կխնդրեինք բանակցություններ վարել «ՀայՌուսգազարդի հետ եւ շահույթի շեմը սահմանել ոչ թե 10%, այլ`8%, հաշվի առնելով մոնոպոլ դիրքը մեր երկրում, եւ հաշվի առնելով, որ աշխատավարձերը բարձրանում են փուլային, սակագներն էլ այդպես բարձրացնել»: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն էլ ասաց. «Ինչ վերաբերում է 5% սահմանի վրա թանկացմանն ու 18%-էլ բնակչի մոտ թանկացմանը, ուզում եմ ասել, 18%-ը պայմանավորված է դոլար-դրամ հարաբերակցությամբ, իսկ եթե մենք այդ հարաբերակցությունը հանենք, ապա կտեսնեք ոչ թե 18, այլ ընդամենը 9%` դոլարով»: Ինչ վերաբերում է 10-ի փոխարեն 8% շահույթ ապահովելուն, ապա պարոն Հարությունյանն ասաց, որ դեռ մի բան էլ վնասով են աշխատում:

Մանրամասները` տեսանյութում

Հանձնաժողովի անդամները 1 մարդու պես որոշեցին թանկացնել գազը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930