Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն. Է. Շարմազանով

Հունիս 07,2013 16:02

Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը:

Ակնհայտ է, որ նման «զարգացման» դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. susanna says:

    Դե Ադրբեջանից բացի էլ ու՞մ հետ պիտի համեմատվեք

  2. Փիրուզ says:

    Խաղաղ օվկիանոսում էլ կղզիացած ցեղեր են ապրում, նրանց հետ համեմատած մեզանից զարգացած ցեղ չկա 😉

  3. Maxim says:

    Կեցցե՝ Շարմազանովը: Անձնուրաց ազատամարտիկ՝ Հայ-Ադրբեջանական քաղաղական ճակատում:
    Հենց այս մարդկանց շնորհիվ էլ կառուցելու ենք,՝ ,,Դեպի Ավելի Ապահով Հայաստան,, թեպետ ավելի
    ապահով, քան այսօրվա Հայաստանն է,՝ բնության մեջ գոյություն չունի:
    Կարծում եմ,՝Ադրբեջանին ամեն հարցում ցեխը կոխելուց բացի, պետք է գովերգենք նաև մեր մեծ
    առաջնորդին, որը մեզ համար կառուցել ու կառուցում,և դեռ կառուցելու է այս երկնային երկիրը,
    որտեղից լրագրողների մեղքով՝ ժողովուրդը մասսայական արտագախթում է: Իմ գովքը՝ առաջնորդին:
    Ով մեծ առաջնորդ հայոց աշխարհի,
    Դու իմաստության ակունքն ես դարի,
    Խոսքերդ գիտուն, մտքերդ բարի,
    Հանց՝ թարս ու շիտակ բուսնած խիյարի:
    Դու հայոց ազգի մեծն զորավար,
    Մարտեր ես հաղթել,՝ հազար ու հազար,
    Քո բազուկներով՝ հուժկու ու արդար,
    Քեզ կնախանձի՝ հազար քաջ Նազար:
    Դու արդարության ստույգ չափանիշ,
    Կարող ես խփել՝ դու ցանկացած նիշ,
    Լինի իննսուն, ութսուն թե՝ վաթսուն,
    Դա թթու թան չէ,՝ այլ քամած մածուն:
    Փող ես բաժանում,՝ քո ժողովրդին,
    Հինգը տարին մեկ,՝ ձմռվա ցրտին,
    Սակայն շատերը լավ չեն հասկանում,
    Իբր կաշառք ես, դու մեզ բաժանում:
    Բայց հասկացողը լավ է հասկանում,
    Որ չեն կաշառում՝ ամեն մի բանում,
    Եվ ոչ՝ ընտրություն,՝ միջոցառմանը,
    Այլ օգնություն է ընդեմ՝ ձմռանը:
    Անվերջ կարող եմ,՝ քո գովքը երգել,
    Որևէ մեկը չի կարող հերքել,
    Որ դու ես միակ ազգի հերոսը,
    Թե՛ սարի գագաթն,՝ թե՛ անդունդ փոսը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930