Նոր կատարելագործում՝ WiFi-ի միջոցով: Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողների թիմը ստեղծել է WiSee կոչվող արտասովոր սարքը, որ հնարավորություն է տալիս տնային WiFi-ի օգնությամբ ղեկավարել տան բոլոր տեխնիկական իրերը: Այս մասին գրել է The Verge-ը:
Ճիշտ է, համակարգը դեռ հեռու է կատարելությունից, սակայն կարողանում է միացնել ու անջատել հեռուստացույցը, հանգցնել լամպի լույսը, ղեկավարել երաժշտության ձայնը… Շարժումներն աշխատում են նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գտնվում է հարևան սենյակում: Փորձարկման փուլում այն 94 տոկոսով ճանաչել է ժեստերը:
Տեխնոլոգիան աշխատում է նույնիսկ պատի միջով, այնպես որ, շուտով գուցե հնարավորություն ուենանանք ձեռքի մի շարժումով ղեկավարել հարևան տան համակարգերը 🙂 :
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որը մանրամասնորեն ցուցադրում է, թե ինչպես է տեղի ունենում տեխնիկայի ղեկավարումը՝ ձեռքի շարժման միջոցով: