Քենյա Վեստը հունիսի 8-ին կդառնա 36 տարեկան: hollywoodlife.com-ը հետ խոսել է հայտնիներին մոտ կանգնած աղբյուրի հետ եւ պարզել, թե ի՞նչ է ցանկանում Քենյա Վեստը Քիմից:
«Նա չի ցանկանում, որ Քիմը մտածի իրեն մեծ նվեր անելու մասին, քանի որ նա երեխայի է սպասում,- ասել է աղբյուրը՝ ավելացնելով,- նա այնքան եսասեր չէ: Միակ բանը, որ ուզում է խաղաղությունն է՝ իրեն եւ Քիմ Քարդաշյանին»: Աղբյուրը նաեւ ավելացրել է, որ Քենյան շատ է ցանկանում ծննդյան օրը անցկացնել հղի ընկերուհու հետ, բայց դժբախտաբար նրանք այդ օրը միասին չեն լինի՝ Քենյայի զբաղվածության պատճառով. «Նա շոու ունի NYC-ով, բիզնեսը կարեւոր է, Քիմը գիտի այդ եւ նորմալ է վերաբերում»: Այնուամենայնիվ աղբյուրը նշում է՝ եթե Քենյան իր որոշ գործեր հետաձգի, կկարողանա օրը Քիմ Քարդաշյանի հետ անցկացնել: