Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց՝ Գեզի այգում

Հունիս 07,2013 15:26

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Ստամբուլի Գեզի այգին վերջին մի քանի օրվա ընթացքում զբաղեցնող ցուցարարները հայազգի սպանված լրագրող Հրանտ Դինքի անունով են անվանել այգու խորհրդանշանակ փողոցներից մեկը:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Հրանտ Դինքի անունը կրող խորհրդանշանակ փողոցից բացի, Գեզի այգին զբաղեցնող հարյուրավոր ակտիվիստներ բացել են «Խաղաղության հրապարակը»: Այգու Հրանտ Դինքի անվան փողոցը կապում է այգում հռչակված Խաղաղության հրապարակը մանկական խաղահրապարակի հետ:

Արարողության ընթացքում ակտիվիստները ձեռքում պահել են «Մենք այստեղ ենք, եղբայր» կարգախոսով դրոշները: Այս կարգախոսն ընտրվեց, քանի որ այն հնչեցվել էր այս տարի Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը նշանավորող հիշատակի արարողության ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930