Այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները հանդիպեցին լրագրողների հետ: Նպատակն էր հիշեցնել , որ Հայաստանը միայն Երեւանը չէ, եւ հարկավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել նաեւ ՀՀ մարզերին եւ քաղաքներին:
Ներկա էին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, բժշկական կենտրոնի ղեկավարներ եւ այլք: Միջոցառման ժամանակ պատվոգրեր հանձնվեցին ներկաներից ոմանց՝ իրենց կատարած աշխատանքների համար:
Արամ Դանիելյանը, որը «Պառլամենտ» ամսագրի հունիս ամսվա համարի դեմքն է` իր խոսքում ասաց, որ նորմալ է վերաբերվում քննադատություններին, նա նաեւ հավելեց, որ իր պաշտոնավարման օրից առ այսօր, իր աշխատանքները գնահատում է ժողովուրդը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ