Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյան. «Ես «Ժառանգության» ներկայացուցիչ եմ, ու իմ տեսքը նորմալ է» (Տեսանյութ)

Հունիս 07,2013 14:57

«Ժառանգությունը» շնչահեղձ է եղել, այն մի պահ շատ հուզական հանդես եկավ, ու  մեր բնակչությունը մի պահ շփոթվեց, թե ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում: Բայց հիմա այդ առումով մահացու լռություն է: Նշանակում է հոգնեցին, կամ սպառեցին իրենց էներգիան, իսկ այդպիսի քաղաքական ուժ չի լինում, քաղաքական ուժը պայքարում է անդադար և մինչև վերջ»,- «Ժառանգության» ներկա գործելակերպի ու ծավալած, իր կարծիքով, պասիվ գործունեության վերաբերյալ երեկ այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` համամի՞տ է այդ գնահատականին: Նա ի պատասխան նշեց. «Ես «Ժառանգության» ներկայացուցիչ եմ, ու կարծում եմ, որ իմ տեսքը, ֆիզիկական վիճակը նորմալ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շատ կոլեգաներ կերազեին ունենալ Զարուհի Փոստանջյանի ոչ միայն տեսքը,՝ այլ նաև խելքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930