Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանի գործով ամբաստանյալ Սեդրակյանի պաշտպանի եւ դատախազի հակամարտությունը շարունակվեց (Ֆոտոշարք)

Հունիս 07,2013 14:43
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի 31-ին տեղի ունեցած մահափորձի գործով հերթական  դատական նիստը:  Ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը  հանդես  եկավ հայտարարությամբ, երբ դատարանը պետք է լսեր երկրորդ վկային: Ամբաստանյալի պաշտպանն ասաց, որ սույն քրգործով 4-րդ նիստն է հրավիրվել եւ որ առաջին օրվանից, չհաշված նախաքննության ընթացքը, իրենք չեն կարողացել ստանալ Վարդան Սեդրակյանին մեղսագրվող արարքի հիմքերը: Նա ասաց նաեւ, որ քրեական հետապնդման մարմինը հիմքեր չէր տրամադրում, իսկ դատական քննության ընթացքում մեղադրողը չի ներկայացնում, «իբրեւ չի լսել»: Նախկին դատախազ, այսօր Վ. Սեդրակյանի պաշտպան  Ա. Սիրունյանը հավելեց, որ մեղադրողը պարտավոր է ներկայացնել ոչ թե պաշտպանական կողմի դրդմամբ, այլ պարտավոր է ներկայացնել հանրամատչելի: Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը զրկված է պաշտպանական իրավունքից եւ որ իրենք չեն կարողանում հասկանալ, թե դատարանում լսված ապացույցները ինչ կապ ունեն Սեդրակյանի հետ: Ա. Սիրունյանի կարծիքով, վկաների ցուցմունքները չեն վերաբերում Սեդրակյանին, ինչպես նաեւ չի վերաբերում  Սեդրակյանին փորձագետի եզրակացությունը: Սա հունից հանեց Սիրունյանի նախկին գործընկերոջը՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանին: Ըստ դատախազի՝ իր մոտ այն տպավորությունն է, որ պաշտպան Սիրունյանը շփոթել է դատավարության փուլերը եւ անցել ճառերի: Նա ակնարկեց, որ Սիրունյանը փորձում է իրեն ներքաշել դատական վիճաբանության մեջ, ինչը նշանակում է, որ գործ կունենանք ճառի հետ: Արամ Ամիրզադյանը նաեւ ասաց. «Ուղղակի երեւի Սիրունյանը  անհամբեր է եւ չի սպասում դատավարության ավարտին»: Նա հորդորեց պաշտպանին կոռեկտ լինել իր պաշտպանյալի նկատմամբ: Դատարանը հասցրել է լսել 4 վկայի:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ինչ ուզում էք ասեք՝ Ալիկը լավ մասնագետ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930