Այսօր Սյունիքի մարզպետարանում Վաչե Տերտերյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատակիցներին, Սյունիքի մարզի քաղաքապետերին ներկայացրեց Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին, որը կստանձնի պաշտոնը մինչեւ նոր մարզպետի նշանակումը: Նշենք, որ ներկաներից շատերի մոտ նկատվում է բարձր տրամադրություն, այն հատկապես նկատելի է Գորիսի քաղաքապետի մոտ:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ եմ գրել, քանի դեռ Հայաստանի (կիսա)մեռած մարզերում հետևյալ ԿԱՐԵՎՈՐ փոփոխությունները չլինեն,ՈՉ ՄԻ բան դեպի լավը չի փոխվելու.
ա) ԸՆՏՐՈՎԻ մարզպետ, բ)ԸՆՏՐՈՎԻ «Մարզային Ժողով»,որը կտնօրինի մարզի ԲՈԼՈՐ ներքին հարցերը (այդ թվում անկախ մարզային բյուջե):
Այսօր մարզերը դարձել են Երևանից կախված,մուրացող ՎԱՍԱԼՆԵՐ,իսկ Երևանը դարձել է 7-գլխանի, անկանոն-անճոռնի մեծացող,անսանձ-անհոգի մի ՊԱՏՈՒՀԱՍ երկրի գլխին: