Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրը նախագահ ունի՞

Հունիս 07,2013 13:42

Մեր երկիրը ամենաթողությունից այնպե՜ս է թաղված կրիմինալի մեջ, որ հետդարձի ճանապարհ չունի. ախր ո՞ր մեկին պատժի «խեղճ» նախագահը: Ստեղծվել է մաֆիոզական մեծ ցանց. «Առավոտ»- ում կարդում եմ Լիսկայի մասին հոդվածը, նրա ունեցվածքի, այն դեպքում, երբ մյուս իսկական կռված տղաները հացի կարոտ են, այս պահին նստացույցի են նստած. այն տղաները, որոնք իրավմամբ կռվել են, չեն գնացել Ղարաբաղ թալանի…

Մտածում եմ. խեղճ սյունիքցիներ, այսքան տարիներ ինչպե՞ս եք դիմացել այս թալանչու ձեռքի տակ, ինչո՞ւ եք այդպես հլու հնազանդ ձեր երեխու հացը թալանողին հանդուրժել,
Էս ինչ վախի ու դաժան ստրկացած պայմաններում եք գոյատևել…
Ասել եմ ու կասեմ՝ անպատժելիությունից ու ամենաթողությունից են ծնվում բոլոր հանցագործությունները: Անկախությունից ի վեր մեր երկիրը թալանվում է իշխանությունների ու նրանց շրջապատի մարդկանց կողմից: Մեր ժողովուրդն է, որ դիմանում է այդքան զրկանքների: Անկախության առաջին տարիներին մտածում էինք երկրաշարժ է եղել, Ղարաբաղի պատերազմ. ըմբռնումներով դեմանում էինք ցրտին, մթին, սովին, բոլոր զրկանքներին, բայց ցավոք անցել է այդ օրերից շուրջ 18 տարի, սակայն գնալով է’լ ավելի է դժվարանում կյանքը: Մարդիկ իրենց ընտանիքը սովից փրկելու համար բռնում են արտագաղթի ճանապարհը, իսկ Լիսկաները փող են դիզում, մարդ են սպանում ու անպատիժ շրջում Երևանի փողոցներում: ՈՒ՞մ է գաղտնիք,
որ Նախագահի հովանավորությունն է վայելում, այլապես նա վաղուց չպետք է լիներ իր պաշտոնին, երբ ապտակեց գործարար Սիլվային:
Ժողովրդական մի լավ խոսք կա. ձվի գողը ձիու գող է դառնում…
Երբ մի անգամ մարդու լկտի արարքը հանդուրժում ես, ստիպված ես լինում նաև նրա կատարած սպանությունն էլ պարտակել: Ու պարտակում է մեր նախագահը, քանզի ընտրական «պադերժկայի» պարտքն է տալիս: Ես բնավ էլ չեմ կասկածում, որ Ավոյի վրա կրակողը հենց ինքը’ Լիսկան է: Ինչպես գործարար Սիլվային ապտակեց ու անպատիժ մնաց, նույնի կրկնողությունն է լինելու: Նա իր տղային իր փոխարեն փակել տվեց, որ ժողովրդի բերանը փակի, ինքը դրսում մնաց, որ տղայի ազատման հարցերը հոգա: Սա մաթեմատիկական ճշգրտությամբ մշակված սցենար է…
Ու այդ սցենարի թիկունքում հենց նախագահն է կանգնած…
Ես շատ դեպքերում Լիսկաներին, Սաշիկներին, Լֆիկներին … չեմ մեղադրում, մեղավորը մեր երկրի թույլ նախագահն է, որ երկիրը դարձրել է կրիմինալների հավաքածու և ինքն էլ դարձել է նրանց հովանավորող գլխավոր գողական մաֆիոզը:
Սոնա Արշունեցի

Բրյուսել
(
գրողհրապարակախոս)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Arsinya says:

    Այսօր ականատես եղավ ամենաթողության հերթական մի միջադեպի: Մերսեդես մեքենայի շքեղ համարներով մի երիտասարդ` գաճաճ ու ամենայն հավանականությամբ երթևեկության կանոններին անծանոթ, խաչմերուկում անտեղի կանգնած նկատողություն ստացավ մի տաքսու վարորդից, որը փորձում էր ընթանալ, բայց տգետ վարորդը փակել էր նրա ճանապարհը: Զգայուն տղայի նյարդերը չդիմացան, մեքենան ուղիղ խաչմերուկում կանգնացրեց ու դուրս եկավ վարորդի հետ հաշիվ մաքրելու:Դեպքը տեղի ունեցավ Տերյան, Կորյուն փողոցների հատման մասում, երբ տգետ վարորդը կանգնել էր դեպի Կորյուն թեքվող ճանապարհին ու գտնում էր, որ բոլորը պիտի սպասեն, մինչև ինքը բարեհաճի թեքվել: Տգետ, մարտնչող տգիտության կերպար էր…Ոստիկանությունը եթե շաաատ ուզի կարող է վերցնել Պրոկրեդիտ բանկի մոտ մոնտաժված տեսախցիկները ու դիտել: Բայց դե նման մեքենայի վարորդին չարժի անհանգստացնել նման մանրուքի համար…

    • Hakob M. says:

      Սակայն ԻՐԱԿԱՆՈՒՄ ղեկավարման համակարգում հիմնականում հավաքագրված են ՌԱԲԻԶԱՅԻՆ” մակարդակի գող, մարդասպան ավազակներն, հանձինս գայլային հոգեբանությամբ դաստիարակված, Սունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (лиска), Գյումրիի քաղաքապետ Վարդանիկի, նեմեց ռուբոյի ու այլնի, որոնց էլ հանձնարարականներ են տրվում , իրենց ազդեցության ոլորտներում, կաշառատվությամբ, նենգություններով ու այլ կեղծիքներով, ժողովրդին շանտաժային մեթոդներով ստիպելու , որպեսզի նրանք ձայները տան, “Խարդախությունների ընտրաթատրոն”- ի սցենարիստ, դեմագոգ – պոռոտախոս, իր կոչման պատասխանատվությունը ՉԳԻՏԱԿՑՈՂ, երկրում ամենաթաղության մթնոլորտի ” խթանիչ- ձեվարար” ` “Ապահով Հայաստանի ճարտարապետ” ս. սարգսյան “ՈԺԴԻՆ” Երկրի ալան- թալանը շարունակական դարձնելու իր “առաքելությամբ”` Լսեք ասածիս ապացույցը` https://www.youtube.com/watch?v=pCiBmIUrTQ0&feature=player_embedded#!
      ” Սերժ Սարգսյան Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան

  2. Արգիշտի says:

    Հայոց երկիրը նախագահ չունի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930