Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին. «Եթե նույնիսկ գիշերային թիթեռնիկի ապտակեր` այդ մարզպետ կոչվածն իրավունք չուներ մնալ այդ գործին» (Տեսանյութ)

Հունիս 07,2013 12:52

«Հայաթափման ֆոնի վրա փոխանակ զուսպ մնան, սպանությունները  Հայաստանում նոր որակներ են ստանում»,- Այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով Սուրիկ  Խաչատրյանի դեպքին՝ ասաց. «Եթե սրանից 5 տարի առաջ այդ  մարդակերպը մտավ դպրոց ու քացու տակ գցեց ութերորդ դասարանցուն, այդ մասին բարձրաձայնեց Արամ Աբրահամյանը, վարչապետը կոծկեց դեպքը: Դրանից հետո, երբ  երեխայի դեպքը կոծկեցին, հաջորդեց այն կնոջ դեպքը, որտեղ հայհոյում է, ապտակում… Եթե նույնիսկ գիշերային թիթեռնիկի ապտակեր, դա զազրելի գործ է, եւ մարզպետ կոչվածն իրավունք չուներ մի վարկյան մնալ այդ գործին: Էլ չեմ ասում, որ ախպերը մարդ սպանեց ու մի տարի չնստեց: Ապրում ենք իրավական Հայաստանում ու այսրվա լոզունգն էլ ապահով Հայաստանն է»:

Այսօր Գորիսը վերածել են համակենտրոնացման ճամբարի, վստահեցրեց Եղիազարյանը, հավելելով, որ Գորիսի մարզպետարանն ընդհանրապես իրավունք չուներ հայտարարություններ անել այդ գործի կապակցությամբ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930