Իսպանական մամուլը գրում է, որ ներկայումս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նոր պայմանագրի մանրամասները:
Մասնավորապես, վերանայվում են պայմանագրի ֆինանսական կետերը: Ռոնալդուն ներկայումս ակումբից ստանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր պայմանագրով պորտուգալացուն առաջարկում է տարեկան 14 միլիոն եվրո, սակայն պորտուգալացի աստղը չի համաձայնում՝ պահանջելով տարեկան 18-20 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ