Վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոստմանը համաձայն, այսօր առավոտյան ընդունել է Արցախյան ազատամարտի 5 մասնակիցների։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շուշի 92 ազատամարտի եւ վետերանների միավորում» ՀԿ նախագահ Իշխան Սարգսյանը՝ մոտ երկու ժամ վարչապետի հետ քննարկել են իրենց հուզող բոլոր հարցերը։
«Խնդիրներ կային, որ վարչապետը զարմանում էր, իսկ շատ խնդիրներին տեղյակ էր»,- նշեց նա։
Նրա խոսքերով՝ մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացվի։ Իսկ մինչ այդ նրանք պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ