«Ժողովրդական դիվանագիտություն» առաքելության «Բոլորը ուղեւորվում են Երեւան» ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը PR բնագավառի էստոնացի հայտնի գործարար Մեելիս Կուբիտսն է, հունիսի 12-ից 16-ը Երեւանում հյուրընկալվելու են 600 հյուրեր՝ էստոնացիներ, օդեսացիներ, մոսկվացիներ:
Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների թվում նախատեսվում է նաեւ ֆուտբոլային երկու ընկերական հանդիպում, որի նախաձեռնողներն են Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից Տալլինի «Արարատ» հայկական ակումբի նախագահ Ավետիս Հարությունյանն ու ՀՖՖ-ն:
Հայաստանում Տալլինի «Արարատ» ՖԱ ներկայացուցիչ Արամ Ուգուջյանը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին «Փյունիկի» մարզադպրոցում տալլինցիները կխաղան «Փյունիկ 2»-ի հետ, իսկ երկու օր հետո Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երեւանի «Արարաը» եւ Տալլինի «Արարատը»
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ