Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետարանը, ի՞նչ է, ժամը 18-ից հետո ավտոմատ վերափոխվում է մասնավոր խուզարկուական կամ փաստաբանական գրասենյակի՞

Հունիս 07,2013 12:08

Նախ, ի՞նչ ասել է «Սյունիքի մարզպետարան» ստորագրությունը տվյալ հայտարարության ներքո։ Ո՞վ էր կոնկրետ ներկայացնում մարզպետարանը տվյալ պահին. Ս.Խաչատրյանի տեղակա՞լը, աշխատակազմի ղեկավա՞րը, մամուլի քարտուղա՞րը, այդ ժամանակ «ժամանակավոր» լիազորությունները վայր դրած Ս.Խաչատրյա՞նը, թե՞ բոլորը միասին։ Ի՞նչ իրավունքով է տարածքային կառավարման մարմինը միջամտում կոնկրետ մարզպետարանին ուղղակիորեն չվերաբերող քրեական գործի նախաքննության ընթացքին։
Ի վերջո, անգամ անձամբ մարզպետին չեն մեղադրանքներ ներկայացվել, այլ նրա որդիներից մեկին՝ Տիգրան Խաչատրյանին, եւ թիկնապահներից Զարզանդ Նիկողոսյանին։ Սյունիքի մարզպետարանը, ի՞նչ է, ժամը 18-ից հետո ավտոմատ վերափոխվում է մասնավոր խուզարկուական կամ փաստաբանական գրասենյակի՞։
Երկրորդ. ինչպե՞ս կարող է նախաքննության նյութը, այն էլ նման ապացույցը, որ, ըստ տարածված հաղորդագրության, առգրավված է իրավապահ մարմինների կողմից, հայտնվել կողմնակի անձանց տրամադրության տակ։ Ո՞ւմ թողտվությամբ։
Երրորդ. մարզպետարանի հայտարարության մեջ նշված է. «Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը…»։
Էլի անհասկանալի է. ի՞նչ ասել է՝ «մարզպետարանի ներկայացուցիչները»։ Կոնկրետ ովքե՞ր, ո՞ր պաշտոնյաներն են դիտել այդ տեսագրությունը ու ի՞նչ իրավունքով։ Մարզպե՞տն է ցույց տվել նրանց։ Թե՞ այդ նեղ վիճակում, գիշերվա կեսին, նախքան ոստիկանության ու քննիչների գործի անցնելը, մարզպետարանի խորհրդավոր ներկայացուցիչները «կինոդիտում» են կազմակերպել։ Անհեթեթություն, եթե ավելին չասվի։
Բայց, մյուս կողմից, Սյունիքի մարզպետարանի հայտարարության հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, թե տեսագրությունը դիտած իրենց ներկայացուցիչների պատմածի հիման վրա են նկարագրում տեսագրության բովանդակությունը։ Սակայն երեւի շտապելիս են եղել ու իրենք իրենց ծուղակն են գցել։
Բանն այն է, որ ինչ-որ մեկի տեսածով որեւէ դեպք նկարագրողը հազիվ թե այդքան մանրամասն նկատի, թե այսինչ մարդը դեպքի վայրին մոտեցավ ժամը 22։16-ին կամ ժամը 22։36-ին, այսինչ բանն է լինում։ Անհնար է։ Այդպես մանրակրկիտ կարող է շարադրել միայն նա, որ գրելիս կոնկրետ ինքն է դիտում տեսագրությունը։ Էլ չասենք, որ շարադրանքի ոճը նույնպես վկայում է անմիջականորեն տեսածը նկարագրելու մասին։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruzanna says:

    Please keep us informed if Liska if he wrote an appeal to the police chief for his son to get a presidential suite.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930