Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարող էր օգնել կարկուտից միայն այն տուժածներին, որոնց անունը սկսվում է «ճ» տառով

Հունիս 07,2013 11:55

Կառավարության երեկվա նիստում որոշվել է Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին միանվագ 50 հազար դրամ օգնության հատկացնել: Այդ նպատակով հատկացվելու է 80 միլիոն դրամ։

«ՉԻ» – Հիշո՞ւմ եք «Չի կարող պատահել» ֆիլմի այն դրվագը, որտեղ հերոսը խոստանում է վերադարձնել խաբված «փեսացուի» փողերը։ Ասում է «Լավ, լավ, ես կվերադարձնեմ։ Կեսը։ Հետո»։ Հիմա տեսեք՝ մեր կառավարությունն իբր օգնություն է հատկացնում։ Բայց՝ միայն կարկտահարությունից 100 տոկոսով տուժած գյուղերին (50 կամ 80 տոկոսով տուժած գյուղերի հետ գործ չունի): Այն էլ՝ միայն սոցիալապես անապահով ընտանիքներին (կարծես կարկուտը մի քիչ ապահովվածներին չի վնասել): Այն էլ՝ 9 ամսվա ընթացքում։ Այն էլ միայն 50 հազար դրամ։

Չնայած՝ էլի լավ ենք պրծել։ Կարող էր, չէ՞, կառավարությունն օգնել միայն կարկուտից տուժած եւ սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնց անդամներից գոնե մեկի անունը սկսվում է «ճ» տառով, ձախ ականջի հետեւում էլ խալ ունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930