Այսպիսի շեշտադրում էլ է կարծեմ հնչել, թե բա ինչու՞ չեմ քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման համար։ Իհարկե, քննադատել եմ եւ դա արել եմ ինչպես հրապարակային, այնպես էլ՝ ոչ հրապարակային։ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի՝ այդ հանդիպմանը հաջորդած առաջին իսկ ընդլայնված նիստում ասել եմ, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Սա ոչ հրապարակային քննադատության մասին։ Ինչ վերաբերում է հրապարակայինին՝ 2013 թվականի մարտի 15-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել եմ (մեջբերում եմ ըստ «Առավոտ» օրաթերթի). «Համաձայն եմ այն գնահատականների հետ, ըստ որոնց, նմանատիպ հանդիպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան թե պատասխաններ»։
Հիմա պիտի ասեն, որ ավելի շա՞տ պիտի քննադատեի։ Ավելի շատ բան պիտի լիներ, ավելի շատ քննադատության արժանանալու համար։ Իսկ բանն, ինչպես հիշում եք, մեկ հանդիպումից այն կողմ չանցավ։
Սա էլ ասեմ, որ վերջերս հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ջերմ, բարեկամական զրույց ենք ունեցել եւ բաժանվել ենք բարեմաղթանքներով։ Ու քանի որ գիտեմ, ծագելու է հարցը, էդ էլ ասեմ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն շուրջ մեկ տարի չեմ հանդիպել։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում