Օտարալեզու դպրոցների ծրագիրն շատ ավելի հեռահար եւ խորքային նպատակ հետապնդող ռազմավարության մի օղակն է միայն, որին իր ուժերի ներածին չափով աջակցում է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում, միանգամայն անկեղծ համոզումով եւ նվիրումով։ Հանրությունն արդեն առիթ ունեցել է ծանոթանալու երկրի նախագահի անունը կրող թոռան ռուսալեզու թոթովանքներին։ Փոքրիկ Սերժը, որի վաղվա օրվա մտահոգությունների վերաբերյալ նախագահ պապն այնքան սրտառուչ նամակ էր գրել երգիչ Սերժ Թանկյանին, հաճախում է ռուսական մանկապարտեզ եւ մեծանում է որպես «ռուսկայազիչնի»՝ երգելով ոչ թե, օրինակ, Կոմիտասի «Լորիկ»-ը, այլ ռուսական «Կատյուշա»-ն։
Այնպես որ, նժդեհյան գաղափարախոսությունը դրոշակ դարձրած, իրեն ազգային պահպանողական կուսակցություն համարող ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չի թաքցնում իր նախասիրությունները, եւ բնականաբար, նրա մտքով էլ չի անցնում Ռուբեն Վարդանյանի բիզնես նախագծին ծանոթանալու փոխարեն (կամ գոնե համատեղ) Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում գնալ, օրինակ, սահմանամերձ Բարեկամավան, որի դպրոցը փակման վտանգի առջեւ է, քանի որ նախկին 300 աշակերտներից մնացել է ընդամենը 35-ը։ Այդ մասին «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ ահազանգում է, սակայն՝ անօգուտ։ Նույն տխուր իրավիճակն է նաեւ մնացած սահմանամերձ գյուղերի դպրոցներում, որոնց մասին մարզի ՀՀԿ-ական ղեկավարը հիշում է միայն դպրոցների տնօրեններին հանրապետականացնելիս։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև