Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներից մեկում նա թեև ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ իր 74- և 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում: Մեր ուսումնասիրություններով, Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է:
Ներկայացվող տեսանյութում ամենատարեց գյումրեցին խոսում է ոչ միայն այս պահին իրեն հուզող համար մեկ խնդրի, այն է` բակի վաղուց մի փոքր թեքվածություն ունեցող, հին քաղաքին հատուկ հաստությամբ կառուցված պատի վերանորոգման անհրաժեշտության, այլ նաև քաղաքի անցած օրերի անցուդարձի մասին: Վարազդատ Մանուկյանը պարբերաբար այցելում է քաղաքապետարան` իր բակի պատի վերանորոգման ակնկալիքով:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: