Բուլղարացի գրասմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 6-րդ չեմպիոն Վեսելին Տոպալովը, որ այս օրերին Կիեւում մասնակցում է «Sberbank Open»-ին, լրագրողներին խոստովանել է, որ երբեք չի մասնակցել իր երկրում անցկացվող ընտրություններին:
«Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել եւ գաղտնիք չէ, որ ոչ մի անգամ չեմ մասնակցել իմ որեւէ ընտրության», – հայտարարել է նա: Շախմատիստը դա չի կապում զբաղվածության կամ քաղաքականությունը որպես այդպիսին չընդունելու հետ: «Ես աշխատում եմ ապաքաղաքական, չեզոք լինել: Եվ Բուլղարիայի ոչ մի քաղաքական կուսակցություն, որ հանդես է եկել իմ հովանավորի դերում, դրա դիմաց իր մասին որեւէ լավ բան ասել երբեք չի պահանջել», – մեկնաբանել է բուլղարացի գրոսմայստերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ