Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ այս օրինակով է բացատրվում, թե ինչու ենք մենք՝ սպառողներս այդքան թանկ վճարում մեր սպառած էլէներգիայի դիմաց

Հունիս 07,2013 11:08

2011 թվականին կառավարությունը ՊՆ-ի նախաձեռնությամբ լուծարեց «ՁորաՀԷԿ»–ը եւ այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը։ Այստեղ ամենաուշագրավն այն է, որ քանի դեռ ՀԷԿ-ը պատկանում էր ՊՆ-ին, պետությունն այդտեղ արտադրված էլէներգիայի յուրաքանչյուր կվտ.ժամը գնում էր 3-6 դրամով։ Հենց այն դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի սեփականությունը, նրանից մեկ կվտ.ժամը սկսեցին գնել 24 դրամով։ Եւ ուրեմն՝ ինչո՞ւ են որոշել մոտ 8 անգամ թանկացնել «Ձորագետից» գնվող էլէներգիայի գինը, ճիշտ այդքանով մեծացնելով դրա սեփականատիրոջ եկամուտները։ Ո՞ւմ է այն պատկանում, որ այդպիսի լավություն են անում։ Ըստ շրջանառվող լուրերի, «Ձորագետը» պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին, ավելի կոնկրետ փեսային՝ Միքայել Մինասյանին։ Այս լուրերը երբեք չեն հերքվել, բայց եւ որեւէ կոնկրետ ապացույց այս մասին չկա։

Սակայն կա մի փաստ, որը գրեթե ուղղակիորեն ապացուցում է այդ պնդումը։ «Ձորագետ» ՍՊԸ-ի գրանցման իրավաբանական հասցեն, ըստ այդ ընկերության տարեկան հաշվետվության, Երեւանի Գ. Նժդեհի 56/2 հասցեն է։ Իսկ ի՞նչ կապ ունի այս հասցեն Միքայել Մինասյանի հետ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն հասցեում է գտնվում Սան Մարինոյի գլխավոր պատվավոր հյուպատոսի «նստավայրը»։ Եւ հիմա կռահեք, թե ով է Սան Մարինոյի պատվավոր, այն էլ գլխավոր հյուպատոսը։ Հենց նույն Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան։

Այս խնդիրն առանձնակի արդիականություն է ստանում հենց այս օրերին։ Նաեւ այս մի օրինակով է բացատրվում, թե ինչու ենք մենք՝ սպառողներս այդքան թանկ վճարում մեր սպառած էլէներգիայի դիմաց։ Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագների հարցը եւ ամենայն հավանականությամբ՝ հենց այսօր էլ կկայացնի որոշում։ Նախատեսվում է գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի սակագինը բնակչության համար սահմանել 156 դրամ գործող 132-ի դիմաց, իսկ մեկ կիլովատ ժամ էլէներգիայի գինը՝ 38 դրամ, գործող 30-ի դիմաց։ Եթե գազի սակագնի բարձրացման հարցը ինչ-որ կերպ լինում է բացատրել նրանով, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, ապա էլեկտրաէներգիայի թանկացումը 8 դրամով, տրամաբանական բացատրություն չունի։ Որն է խնդիրը։ Հայաստանում արտադրվող էլէներգիայի մոտ 40 տոկոսն է միայն արտադրվում գազ սպառող ջերմակայաններում։ Մնացածն արտադրում էն հիդրոկայանները եւ ատոմակայանը։ Վերջիններիս արտադրած էլէներգիայի ինքնարժեքի վրա գազի սակագնի բարձրացումը բոլորովին չի ազդում։ Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գազի 18 տոկոս թանկացումը կհանգեցնի էլէներգիայի 2-3 դրամով, կամ 8-10 տոկոսով թանկացմանը։ Այնինչ, էլէներգիան նախատեսվում է թանկացնել 8 դրամով կամ 27 տոկոսով։ Ինչպես երեւում է վերը բերված օրինակից, էլէներգիան 8 դրամով թանկանալու է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը ավելի շատ եկամուտ է ուզում ստանալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930