Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այս պահին վիճաբանություն է տեղի ունենում: Գազի սակագնի վերաբերյալ հանձնաժողովում այսօր նախատեսված քննարկմանը քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել:
Այս պահին քաղաքացիները նստել են հանձնաժողովի շենքի դիմաց եւ թույլ չեն տալիս ներս մտնել ոչ ոքի:
«Կեցցե անկախ լրատվությունը, ուռա, կեցցե «Հայռուսգազարդը« ուռա,, բարձրացրեք գազի սակագինը, բոլորս դեպի արտասահման, ուռաա»,- վանկարկումներով ակտիվիստները ամոթանք են տալիս նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք գնում են մասնակցելու հանձնաժողովի նիստին:
Մանրամասները շուտով տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ