Այսօր Մինսկի «Սպորտի պալատում» կայանալու են բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակչի մենամարտերը:
Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, կկարողանա՞ հաղթահարել նաեւ նախավերջին արգելքը եւ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք նվաճել: Դա պարզ կլինի արդեն ցերեկը, երբ հայաստանցի բռնցքամարտիկը կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Բուցենկոյի հետ:
Մինսկի ռինգում այսօր նույն խնդիրն ունեն լուծելու նաեւ այլ երկրների հավաքականներում հանդես եկող եւս վեց հայ բռնցքամարտիկներ: Նրանց մրցակիցներն են:
49 կգ. Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան)-Ջեք Բաթեսոն (Անգլիա)
52 կգ. Հովիկ Հովհաննիսյան (Ռուսաստան)-Մայքլ Քոնլան (Իռլանդիա)
60 կգ. Վազգեն Սաֆարյանց (Բելառուս)-Միկլոշ Վարգա (Հունգարիա)
64 կգ. Արմեն Զաքարյան (Ռուսաստան)-Աբդիլմալիկ Լադյալի (Ֆրանսիա)
Արտյոմ Հարությունյան (Գերմանիա)-Դմիտրի Գալագոտ (Մոլդովա)
69 կգ. Պավել Կաստրամին (Բելառուս)-Արայիկ Մարության (Գերմանիա)
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ