Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Հրաժարականով Լիսկա երեւույթը չի վերանալու»

Հունիս 07,2013 00:43

Անահիտ Բախշյանը համոզված է, որ թե՛ Սուրեն Խաչատրյանի, թե՛ Ռուբեն Հայրապետյանի  հրաժարականի հայտարարությունները գրվել են նույն կենտրոնից կամ առաջինը «թխել» է երկրորդից:

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ 168.am-ի հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին՝ պատասխանել էր. «Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»:

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին նույն հարցն ուղղեց՝ եթե Ձեր տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիք: Նա պատասխանեց. «Նախ, իմ տան վրա զինված  հարձակում չէր լինի, հետո մեր տանը զենք չկա: Ես անմիջապես կզանգեի ոստիկանություն ու դուռը չէի բացի: Հետեւաբար դա արդարացում չի, թե իր տան վա զինված հաձակում է եղել: Կարծես պետական սահմա՜ն էր, ի՞նչ էր իր տունը, որ անմիջապես զենքով թշնամու դեմը կտրեր: Չէ, դա հստակ կրիմինալ հոգեբանության արդյունք է: Դա այն բանի արդյունք է, որ մարդը կարծում է, թե ինքն է, իր զենքը, իր դարպասը եւ դրանից այն կողմ չկա պետություն, չկա աշխարհ, չկա հարեւան, չկա ընկերություն, չկա սանիկ-քավորություն, ոչ մի բան չկա, մարդկություն չկա»:

Անահիտ Բախշյանը համոզված է, որ թե՛ Սուրեն Խաչատրյանի, թե՛ Ռուբեն Հայրապետյանի այսպես ասած հրաժարականի հայտարարությունները գրվել են նույն կենտրոնից. «Հենց որ կարդացինք մեր ընկերներով, ասացինք, այ մարդ, ոնց որ նույն մարդը գրած լինի, նույն կենտրոնից: Այո, միանշանակ նույն կենտրոնից եկած է, կամ Ռուբեն Հայրապետյանի տեքստի թխած տարբերակն է»:

Կառավարությունը հաստատեց Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: Սա ի՞նչ է տալու եւ կարո՞ղ ենք ասել, որ դրանով պատժվեց Սուրեն Խաչատրյանը՝ մեր այս հարցին Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այն, որ կառավարությունը այսքան տարիներ հանդուրժում էր Սուրեն Խաչատրյանի բոլոր այլանդակությունները, դա նշանակում է, որ ինքն էլ օրենքի շրջանակներում չէր գործում Սուրեն Խաչատրյանի նկատմամբ: Ինչ-որ կաշկանդող բաներ կան: Բայց այն, որ կառավարությունն այսօր հաստատեց՝ առանց մի բան ասելու, ոչ մի բան չասաց, ընդամենը ներկայացրած հրաժարականը հաստատեց, սա խոսում է այն մասին, որ կառավարությունը շատ մեծ ջանք իր վրա գործադրեց՝ հաղթահարելու համար իր մեջ եղած վախը, իր ձեռքերը կապող ինչ-որ հանգամանքներ: Հասարակական ճնշման տակ ստիպված կայացրեց այդ որոշումը: Հասարակությունը հաղթեց, իր կամքը կարողացավ թելադրել իշխանությանը: Բայց դա բան չի տալու, որովհետեւ դրանից Լիսկա երեւույթը չի վերանալու: Բայց դա քայլ է, որը ենթադրում է, որ այլեւս լիսկայանման կերպարներն ու երեւույթները պիտի երեւի զգաստանան»:

Տիկին Բախշյանը հիշեց «Հարսնաքարի» դեպքը եւ վստահեցրեց, որ իշխանություննեը դրանից հետո էլ չսթափվեցին. «Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը երկրի անվտանգությունը երաշխավորող անվտանգության խորհդի նիստում ոչ թե խոսում է մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների մասին, այլ մեկ-երկու տողով դա է ասում, բայց ամբողջությամբ իր ճառը նվիրում է Ալիեւին: Սա լավ նշան չի: Ասում են՝ քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում: Այո, գետինը մտնեն Ադբեջանի իշխանություններն էլ, բայց որպեսզի նրանց փնովենք երկրի նախագահի մակարդակով, պետք է մեր երկրի ներսում կարգուկանոն հաստատենք, օրինականություն հաստատենք, այն ժամանակ Ալիեւ չէ, ով ուզում է լինի՝ իսկապես կհաղթենք: Քանի դեռ տեսնում ենք արդարադատություն չկա, անպատժելիության մթնոլորտ է, շատ-շատ վտանգված է երկրի անվտանգությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. aragast says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել էր Սյունիքի մարզպետի հրաժարականը, վերջինս առհամհարել էր պահանջը, և ահա արդյունքը։

  2. Աննա Վանաձորից says:

    Րաֆֆի Հովհանիսյանը շատ բան էր պահանջել, բայց չիրականացավ, անարդարության մեջ ապրող մեր ժողովրդի տաս տոկոսը դուրս ելավ պայքարի, մնացածները ձայնը տվին ու սպասում էին, թե Հ1 կասի ,։ Այնինչ պետք է ողջ հայությունը դորս գար, ինչպես 88-ին, իսկ հիմա մեղքը բոլորի վզին է, անարդարությունը, կեղծիքը հովանավորողները, հանդուրժողները՝ սատանի գործակից են։

  3. Աննա Վանաձորից says:

    Հ1 կասի ընդիմությունը հաղթեց չի երևում չակերտի մեջ է եղել

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930